ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հերթական այց

Այսօր մեր <<Այլ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման>> բաժնի աշխատակիցները հերթական անգամ այցելել են իրենց հավատարիմ ընթերցող Ամալյային և նրան հասցրել իր նախընտրած գրքերը ??

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ

2004 թ. ից վեր հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, Հայաստանում նշվում է որպես Գրադարանավարի օր։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1

Այսօր Լոռու մարզային գրադարանում հունիսմեկյան ուրախ տրամադրություն էր։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը շնորհավորելու էր եկել նրանց սիրելի հերոսը։

Աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում ենք ուրախ մանկություն, անհոգ ժպիտներ և խաղաղ երկինք։

Ուսուցողական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթական տոներին

Մայիսի 16֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում մայիսյան հաղթական տոներին նվիրված ուսուցողական միջոցառմամբ հանդես եկան Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 7֊րդ Ա եւ 7֊րդ Գ դասարանների աշակերտները (ռուսաց լեզվի ուսուցչուհիներ՝ Նատալյա Միխայլովնա եւ Սուսաննա Սերգեեւնա)։ Միջոցառման ավարտին Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանի կողմից մանկավարժներին հանձնվեցին շնորհակալագրեր։