Մայիսի 5-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպված հանդիսությունը նվիրված էր անվանի պարուսույց, մանկավարժ Լյովա Դերձյանի 70-ամյակին։ Վարպետի մասին խոսքեր ասացին Սամվել Խալաթյանը, Գագիկ Աղաբաբյանը, Յուրա Ղուլյանը, Նոբել Էմինյանը, Ֆլորա Ասոյանը, Արայիկ Գևորգյանը, Մարինե Հարությունյանը, Ծովինար Դավթյանը։
Ասմունքեցին և երաժշտական կատարումներով հանդես եկան Ջիվան Սարգսյանը, Ստեփան Դալլաքյանը, Վարդան Դոլմաջյանը, Էլմիրա Կռոյանը և ուրիշներ։
Լյովա Դերձյանին հանձնվեց շնորհակալագիր և հուշանվեր տնօրինության կողմից։