ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մեդիագրագիտությունը գրադարաններում

Մեդիագրագիտության սեմինար Լոռու մարզային գրադարանում
Դեկտեմբերի ութին Լոռու մարզային գրադարանում կայացավ մեդիագրագիտությանը նվիրված սեմինար։ Մասնակցում էին տարբեր համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներ։ Սեմինարը վարում էր Լոռու մարզային գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Սաթենիկ Սարգսյանը։Բացման խոսք և ծրագրի նպատակ
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա նշեց, որ կառավաարության ծրագրով բոլոր գրադարաններում պետք է գործեն մեդիաանկյուններ։
Հեղինե Հալիվորյանը նշեց. «Մեր աշխատակիցը մասնակցել է «Մեդիագրագիտությունը գրադարաններում» ծրագրին, շահել է, և գրադարանն ստացել է գրադարանավարների հետ մեդիադասընթաց անցկացնելու հնարավորություն»։
Սեմինարի հիմնական նպատակը մեդիայի մասին ընդհանուր պատկերացում ձևավորելն է, և ցանկալի է, որ մասնակից գրադարանավարներն էլ իրենց գրադարաններում անցկացնեն նմանատիպ սեմինարներ։Մեդիագրագիտություն և գրադարանների դերը:

Ռաֆ Բարաթյանի «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքի շնորհանդես

Հոկտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում կայացավ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, գրադարանի աշխատակից Ռաֆ Բարաթյանի «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Տաթև Սարդարյանը։ Նա առաջնախոսքում ընթերցեց գրքի խմբագիր և հովանավոր, ամերիկաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենցի առաջաբանը։
Այնուհետև հնչեց Ռաֆ Բարաթյանի խոսքերով գրված «Լոռու մարզային գրադարանի հիմնը (կոմպոզիտոր՝ Հայկուհի Հակոբյան, կատարողներ՝ «Բիայնա» երգչախմբի սաներ և Լոռու մարզային գրադարանի երգչախումբ, խմբավար՝ Սերգեյ Հարությունյան)։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ                                                                                                                                                                                                                                                                                                        Սեպտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց գրադարանի տիպային մասնաշենքի 50-ամյակը։ Ներկա էին ՀՀ Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը, Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պետական բարձրաստիճան այրեր , արվեստի, մշակույթի գործիչներ, դասախոսներ , գրադարանի երկարամյա աշխատակիցներ , ուսանողներ , ընթերցողներ։

Ամառային գունավոր օրեր

Ամառային գունավոր օրեր Լոռու մարզային գրադարանում
Հունիսի երեսունին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ամառային ճամբարի հունիս ամսվա հաշվետու միջոցառումը, որն ուղեկցվում էր երգ ու պարով և նկարների ցուցադրությամբ։
Այն կրում էր «Ամենից լավ տունը» խորագիրը։