Ճանաչողական այց գրադարան

Այսօր ճանաչողական այցով Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում էին «Մխիթարյան գիտելիքի կենտրոն» նախակրթարանի սաները (տնօրեն՝ Նաիրա Մխիթարյան,  դասվար՝ Անի Պետրոսյան)։ Բաժնի նկարազարդ գրքերին ծանոթանալուց հետո փոքրիկները գործնականում ծանոթացան իրենց համար նախատեսված հետաքրքրական զարգացնող  խաղերին, իսկ ապա ունկնդրեցին Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադը եւ դիտեցին «Պույ-պույ  մկնիկը» մուլտֆիլմը։