I. Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին

II. Սպասարկման բաժին

2.1. Ընթերցասրահ

2.2. Մամուլի ենթաբաժին

III. Մանկական բաժին

IV. Արվեստի բաժին

V. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

VI. Մատենագիտական տեղեկատվության բաժին

VII. Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին

VIII. Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին

IX. Ամերիկյան անկյուն

X. Տնտեսական բաժին

 

 

 I. Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին

Գրադարանից օգտվողների սպասարկումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար մեծ է մշակման և համալրման բաժնի դերը: Համալրման և մշակման բաժինը պլանավորում է հետևյալ աշխատանքները.
1.  Ստուգման, հաշվառման, գրանցման, դասակարգման ենթարկել բոլոր աղբյուրներից ստացված գրականությունը։
2.  Գրադարանը համալրելու համար շատ կարևոր է ուսումնասիրել մերժված գրքերի ցանկը և դրանից ելնելով աշխատել ճիշտ համալրել գրքային ֆոնդը:

3.  Կատարել նոր ստացվող գրականության քարտային նկարագրություն: 
4.  Ստացվող յուրաքանչյուր խումբ գրականությունը համեմատել հաշվառման գրացուցակի հետ՝ կրկնօրինակների նոր գրանցումից խուսափելու համար:

5.  Յուրաքանչյուր անուն գրքի համար լրացնել հաշվառման քարտեր,գրել քարտեր այբբենական համահավաք,կարգային և վերնագրային գրացուցակների համար:
6.  Հետևել գրադարանի ստորաբաժանումներում եղած քարտերի տեղադրմանն ու լրացմանը:
7.  Նոր գրականությունը բաշխել բաժիններին գրացուցակի քարտերի հետ միասին՝ լրացնելով համապատասխան ուղեգրերը:
8.  Բաժանված գրականությունը գրանցել գրադարանային ֆոնդի հաշվառման մատյանում և հաշվառման տեղեկագրերում, լրացնել էլեկտրոնային մատյանները:
9.  Հետևել տարբեր պատճառներով հանվող գրականության ժամանակին ակտավորմանը և հաշվառմանը:
10.Հետևել օտար լեզվով ստացված գրականության գրացուցակների կազմակերպման աշխատանքներին:
11.Ճիշտ բաշխել մարզի գյուղական և համայնքային գրադարաններին բաժանելու համար ստացված գրականությունը:
12.Աշխատել բոլոր բաժինների հետ զուգահեռ քարտերի և գրքերի հետ կապված անճշտությունները շտկելու համար:



 II. Սպասարկման բաժին

Սպասարկման բաժինը բաղկացած է բաժնույթից, ընթերցասրահից եւ մամուլի ենթաբաժիններից։

Բաժնույթը իրականացնում է գրադարանից օգտվողների գրանցումը եւ հաշվառումը: Ամեն տարի՝ հունվարի 1-ից, կատարվում է գրադարանից օգտվողների վերահաշվառում, որի ժամանակ լրացումներ են արվում անհատական աբոնենտի գրանցման քարտում, գրադարանից օգտվողների ֆորմուլյարի վրա նշվում է նոր համարը եւ վերահաշվառման ամսաթիվը: Բաժնույթի ենթաբաժինը իրականացնում է հրատարակությունների հանձնումը գրադարանից օգտվողներին՝ որոշակի ժամկետով տուն տանելու համար:
Սպասարկումը կատարվում է շերտավորված ձեւով, ըստ խմբերի․
I - ուսանողներ
II - ծառայողներ
III - կենսաթոշակային տարիքի անձինք, տնային տնտեսուհիներ
IV - դպրոցի բարձր դասարանցիներ։

Բաժնույթի ենթաբաժնում գործում է բաց դարակային համակարգ, որը թույլ է տալիս գրադարանից օգտվողներին ինքնուրույն ընտրել գրականությունը: Բաց դարակների գրականությունը պարբերաբար թարմացվում է:
Բաժնում գործում են գրադարանից օգտվողների այբբենական գրացուցակ, կարգային գրացուցակ, գեղարվեստական գրականության ստեղծագործությունների վերնագրային քարտարան ԼՄԳ-ի ամբողջ (ռուսատառ, հայատառ) ֆոնդի համար, որոնք թույլ են տալիս փնտրումներ կատարել ըստ հեղինակների, գիտության տարբեր բնագավառների, ստեղծագործությունների վերնագրերի: Աշխատակիցները կատարում են խորհրդատվական աշխատանք գրացուցակներից օգտվելու վերաբերյալ:
Սիստեմաբար կազմակերպվում են նոր ստացված գրքերի, թեմատիկ եւ հոբելյանական տարեթվերին նվիրված գրքային ցուցահանդեսներ:
Աշխատակիցները պարբերաբար ուսումնասիրում են ենթաբաժնի ֆոնդը՝ հայտնաբերելով ոչ պրոֆիլային, արդիականությունը կորցրած, բազմօրինակ գրականությունը եւ ակտավորում այն: Մաշված գրքերը տրվում են վերանորոգման:
 
Հետ

 2.1. Ընթերցասրահ

Ընթերցասրահի աշխատանքի հիմքում ընկած են գրադարանից օգտվողների լիարժեք սպասարկումը եւ ընթերցանության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Ընթերցասրահի գրքային ֆոնդում ներգրավված է գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գրականություն, այդ թվում արժեքավոր հրատարակություններ, հանրագիտարաններ, բառարաններ եւ տեղեկատուներ: Գրքային ֆոնդն արտացոլված է կարգային գրացուցակում, որտեղ քարտերի դասավորումը կատարվում է ըստ գիտության բնագավառների, համաձայն գրադարանային մատենագիտական դասակարգման աղյուսակի: Գոյություն ունի նաեւ այբբենական-առարկայական ուղեցույց, որն օգնում է գրադարանից օգտվողներին անհրաժեշտ գրականության ընտրության հարցում:
Ընթերցասրահում պարբերաբար կազմակերպվում են նոր գրականության ցուցահանդեսներ:

Հետ

 2.2. Մամուլի ենթաբաժին

Լոռու մարզային գրադարանի սպասարկման բաժնի մամուլի ենթաբաժինը կարեւոր աշխատանք է կատարում գրադարանից օգտվողների ներգրավման եւ սպասարկման գործում: Բաժնի հիմնական գործառույթները հետևյալն են՝

-  Կատարել ամսագրերի և թերթերի բաժանորդագրություն
Գրադարանից օգտվողներին ապահովել ամենօրյա թարմ և արագ տեղեկատվություն
-  Գրանցել և հաշվառել բաժանորդագրված թերթերն ու ամսագրերը
-  Տեղեկատու-մատենագիտական բաժնի հետ համագործակցելով՝ ապահովել գրադարանից օգտվողների սպասարկումը
-  Տեղեկատվություն տալ տեղեկատու մատենագիտական բաժնին՝ ցուցահանդեսներ պատրաստելու համար
-  Համագործակցում ենք Ազգային գրադարանի հետ՝ մամուլի արխիվը թվայնացնելու գործընթացում
-  Արխիվում պահված մամուլը սպասարկել, մշակել ու վերանորոգել
-  Վարել պարբերական հրատարակությունների քարտարան
-  Կատարել թերթերի կարում, մշակում և պահպանություն
Գրադարանից օգտվողներին ապահովել էլեկտրոնային տեղեկատվությամբ
-  Կատարել եռամսյա, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ
-  Կատարել տարվա ընթացքում պլանավորած միջոցառումներ:

2023 թվականին մամուլի բաժինը բաժանորդագրվել է 15 անուն թերթ և ամսագիր՝

1․   Գրական թերթ
2․   Ազգ
3․   Կրթություն
4․   Հայկական ժամանակ
5․   Առավոտ
6․   Լոռու մարզ
7․   168 ժամ
8․   Գիտության աշխարհում
9․   Իրավունք
10․ Հայաստանի Հանրապետություն
11․ Ֆուտբոլ Պլյուս
12․ Պատմաբանասիրական հանդես
13․ Голос Армении
14․ Новое время
15․ Аргументы и факты


Հետ

 III. Մանկական բաժին

Բաժինն ունի բավականին ընդարձակ տարածք՝ երկու խոշոր գրապահոց, ընթերցասրահ եւ բաժնույթ (աբոնեմենտ): Աբոնեմենտում գործում է բաց դարակային համակարգ: Մանկական բաժինը իր աշխատանքը կազմակերպում է մարզային գրադարանի բաժինների հետ սերտ համագործակցությամբ, որոնք իրականացնում են համալրում, մշակում եւ գրականության օգտագործում, տեղեկատու-մատենագիտական, ինֆորմացիոն եւ մեթոդական աշխատանք:
Գրադարանում սպասարկումը կատարվում է շերտավորված ձեւով՝ ըստ խմբերի․
I - կրտսեր տարիք - նախադպրոցական եւ I դասարան
II - միջին տարիք - V - VI դասարան
III - բարձր տարիք - VII - IX դասարան
IV - ընթերցանությունը ղեկավարող - X դասարան եւ այլ գրադարանից օգտվողներ
Գրապահոցում ֆոնդը դասավորված է տարիքների համապատասխան: Նույն ձեւով է կազմակերպված նաեւ կարգային գրացուցակը: Բացի այդ բաժինը վարում է ամբողջ ֆոնդն արտացոլող այբբենկան գրացուցակ եւ թեմատիկ քարտարաններ։
Մանկական բաժինն ապրում է յուրահատուկ առօրյայով: Կոլեկտիվը բաղկացած է 10 հոգուց: Այստեղ են հաճախում ոչ միայն քաղաքի կենտրոնի դպրոցների սաներն ու գրադարանից օգտվողները, այլեւ հեռավոր թաղամասերի երեխաները:
Մանկական բաժինը մասսայական միջոցառումների հարուստ ավանդույթներ ունի: Հաճախակի է կազմակերպում գրադարանի ակտիվ եւ շնորհալի գրադարանից օգտվողների 'ֆորմուլյարի պաշտպանություն՚ միջոցառումը, որը մեծ ոգեւորություն է առաջացնում հատկապես բարձր տարիքի գրադարանից օգտվողների շրջանում: Գրադարանում բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ գրողների, դերասանների եւ քաղաքի նշանավոր գործիչների հետ:

Գրադարանավարների ջանքերով մանկական բաժինը դարձել է մշակութային կենտրոն քաղաքի երեխաների եւ պատանիների համար, որտեղ նրանք ոչ միայն բարձրացնում են գիտելիքների մակարդակը, ձեռք բերում ընթերցանության հմտություն, կատարելագործում գրադարանից օգտվողների կուլտուրան, այլեւ շփվում են հասակակիցների հետ եւ հետաքրքիր ձեւով անցկացնում ազատ ժամանակը:

Հետ

 IV. Արվեստի բաժին

Արվեստի բաժնի առանձնահատկությունը կայանում է գրադարանից օգտվելու գեղագիտական դաստիարակությանը նպաստող գրականության պրոպագանդան: Բաժնի աշխատակցի աշխատանքային անմիջական պարտականություններն են՝
1. արվեստի բոլոր բնագավառներին վերաբերող գրադարանային աշխատանքների ղեկավարում (վարիչ)
2. մասսայական միջոցառումների կազմակերպում (վարիչ)
3. բաժնի աշխատողների աշխատանքային պարտականությունների բաժանում և դրանց կատարման հսկում (վարիչ)
4. պլանների և հաշվետվությունների կազմում (վարիչ)
5. գրացուցակների և քարտարանների համակարգի կազմակերպում և վարում
6. գրադարանից օգտվողների սպասարկման կազմակերպում
7. արվեստի թեմաներին վերաբերող գրականության ցուցահանդեսների կազմակերպում
8. մասսայական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցություն
 

 V. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

Լոռու մարզային գրադարանի կարեւորագույն բաժիններից մեկն է գրադարանային հավաքածուի կազմակերպման եւ օգտագործման բաժինը: Միասնական ֆոնդից բաժինը տրամադրում է գրադարանից օգտվողներին եւ տարածաշրջանի բնակչությանը գրքերի եւ այլ նյութերի լայն ընտրանի:
Բաժինը մասնակցում է ֆոնդի կոմպլեկտավորմանը եւ ապահովում նրա կազմակերպումն ու պահպանումը: ԼՄԳ-ի կառուցվածքային ստորաբաժանումների գրադարանից օգտվողների պահանջները բավարարում է օպերատիվ ձեւով, ներքին գրքափոխանակության միջոցով:
Միջգրադարանային բաժնույթով (աբոնեմենտ) սպասարկվում են քաղաքի ԳԿՀ-ն, դպրոցներն ու գերատեսչական գրադարանները: Միասնական ֆոնդի օգտագործման եւ նրա պրոպագանդման նպատակով տեղեկատու-մատենագիտական բաժնի հետ համատեղ կազմակերպում է գրքային ցուցահանդեսներ: Ուսումնասիրում է միասնական ֆոնդի կազմն ու օգտագործումը՝ հայտնաբերելով հնացած, մաշված, քիչ օգտագործվող գրականությունը եւ կազմում է համապատասխան ակտեր: Ընդհանուր ընթերցասրահի, աբոնեմենտի, արվեստի եւ մանկական բաժնի հետ համատեղ նպաստում է նոր օգտվողների ներգրավմանը եւ տարածաշրջանի գրադարանից օգտվողների սպասարկմանը:

Հետ

 VI. Մատենագիտական տեղեկատվության բաժին

Բաժնի հիմնական գործառույթներն են.
1. տեղեկատու ապարատի վարում՝
   - ստացվող մամուլի (թվով 15) քարտագրում
   - քարտարանների հարստացում նոր քարտերի (հայերեն, ռուսերեն լեզուներով) քարտագրումներով
   - ժամանակի պահանջներին առնչվող թեմատիկ ենթաբաժինների ստեղծում
   - Երկրագիտական քարտարանի վարում (համալրում, խմբագրում, արտաքին ձևավորում)
2. գրադարանից օգտվողների սպասարկում՝
   - տեղեկատվություն տրամադրելու նպատակով ուսումնասիրել գրադարանից օգտվողների պահանջարկը՝ խմբային, անհատական
   - գրադարանից օգտվողների հետ կազմակերպել թեմատիկ քննարկում (կազմել գրավոր տեղեկանք)
   - կազմել մատենագիտական ցանկեր, կազմակերպել և անցկացնել մատենագիտական տեսություններ
   - կազմակերպել գրքային ցուցահանդեսներ <Նոր ստացվող> գրքերի և հիշարժան տարեթվերի հետ կապված
   - անցկացնել սեմինարներ մարզի բոլոր գրադարանների աշխատակիցների համար
   - տեղեկատվություն տրամադրել մարզի տարածքում գործող մարզային և քաղաքային գիտակրթական կառույցներին
   - բանավոր տեղեկանքներ, գրանցում, հաշվառում և դասակարգում
   - հոբելյար գրողների քարտարանների կազմում
   - մեկամսյա, եռամսյակային, տարեկան հաշվետվության կազմում

 

 VII. Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին

2002թ. Լոռու մարզային գրադարանը (ԼՄԳ) թեւակոխեց զարգացման հերթական փուլ:
ՙԵվրասիա՚ հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվեց ինֆորմացիոն-տեղեկատվական կենտրոն, որը դրամաշնորհի ավարտից հետո վերակազմավորվեց ԼՄԳ-ի գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատվության բաժնի: Այս բաժնի ստեղծմամբ գրադարանի պատմության նոր էջ բացվեց, ինչը ժամանակի պահանջն ու հրամայականն էր: Ժամանակակից տեխնիկայով հագեցած բաժինն իրականացնում է հետեւյալ գործառույթները.
- Գրադարանային գործավարություն
- Էլեկտրոնային գրացուցակի ստեղծում ԿՈՀԱ, WINISIS ծրագրերով
- Ազգային գրադարանի թվայնացված թերթերի մշակման աշխատանքների կազմակերպում
- Ինտերնետ կապի սպասարկում
- Գրադարանի աշխատակազմի համակարգչային գիտելիքների ուսուցում
- Համակարգիչների տեխնիկական սպասարկում

Հետ

 VIII. Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին

Բաժինը համարվում է ամենակարևոր օղակը գրադարանից օգտվողների ներգրավման գործում:
Բաժնի օգտվողները հիմնականում հասարակության այն շերտերն են, ովքեր ամենից շատ են հակված կղզիանալու, բարդույթավորվելու, եւ գրքի հետ շփումը նրանց համար յուրահատուկ ներգործություն կարող է ունենալ: Աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ պահանջված գրականությունը տարվում է գրադարանից օգտվողներին ըստ հասցեի: Այլ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման բաժինը կազմակերպում է խոցելի խմբում գտնվող անձանց և տարեցների գրադարանային սպասարկումը: Facebook-յան էջի կամ հեռախոսակապի միջոցով պատվիրված գրականությունը ամենօրյա ակտիվ աշխատանքի շնորհիվ բաժնի աշխատակիցները ժամանակին հասցնում են ըստ հասցեների: Ամեն տարվա սկզբին բաժինը պայմանագրեր է կնքում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ: Բաժինն իր գեղեցիկ միջոցառումներով հաճախ է ուրախություն պարգևում իր գրադարանից օգտվողներին, իսկ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են հետաքրքիր հանդիպումներ:
 

Հետ

 IX. Ամերիկյան անկյուն

Վանաձորի ամերիկյան անկյունը գործում է 2007 թ. սեպտեմբերի 12-ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Լոռու մարզային գրադարանի միջև: Անկյան ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Անկյունը հարուստ է գրքերի, DVD-ների և աուդիոգրքերի մեծ տեսականիով, ինչպես նաև TOEFL և այլ անգլերեն գրքերի հավաքածուներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի Վանաձորի ամերիկյան անկյունը կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, TOEFL և MOOC դասընթացներ, խոսակցական ակումբներ,ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Ամերիկյան անկյունը համագործակցում է նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում անկյունում գրեթե մշտապես կարող եք հանդիպել լեզվակիր կամավորների, ովքեր վարում են ակումբներ, դասընթացներ և պատասխանում անգլերեն լեզվի և ամերիկյան մշակույթին ու կենսակերպին վերաբերող ցանկացած հարցի: Անկյունը հագեցած է նորագույն սարքավորումներով և խաղերով, որոնք օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել միջոցառումներն ու դասընթացները:

 X. Տնտեսական բաժին

 - համակարգում և ուղղորդում է տնտեսական մասի աշխատանքները, հսկողություն է իրականացնում տնտեսական մասի աշխատողների աշխատանքային կարգապահության     պահպանման նկատմամբ
 - կազմակերպում և ապահովում է գրադարանի շենքերի ու տարածքների լուսավորության, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման,                   ջեռուցման   և օդափոխության աշխատանքներն ու սպասարկող համակարգերի սարքին լինելը 
 - մասնակցում է տնտեսական ծախսերի նախահաշվարկների կազմման աշխատանքներին
 - կատարում է գրադարանի գույքի առկայության պարբերական զննում և հաշվառում, կազմում է տնտեսական մասի աշխատանքների վերաբերյալ  հաշվետվության
   փաստաթղթերը

 - նյութական պատասխանատվություն է կրում տնտեսական մասի տնօրինության տակ գտնվող նյութական արժեքների համար


Հետ

 

 

 

Դեպի վեր