ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավոր մարտի 8

Սիրելի' կանայք և աղջիկներ, Լոռու մարզային գրադարանի ողջ անձնակազմը տնօրեն Կարինե Հակոբյանի գլխավորությամբ ջերմորեն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝  Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարեկեցություն, երջանկություն ու աշխատանքային  հաջողություններ: Հաճախ ժպտացեք, եղեք հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Մայրության և գեղեցկության տոնին թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները:

Գրադարանավարի օր 2021

Հարգելի ընթերցողներ

Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներին սույն թվականի հոկտեմբերի 7-ին:

Խոսակցական անգլերենի ակումբ Վանաձորի Ամերիկյան անկյունում

Մենք ուրախ ենք տեղեկացնել , որ Վանաձորի Ամերիկյան անկյունը սկսում է խոսակցական անգլերենի ակումբ։
Ցանկանու՞մ ես բարելավել անգլերենդ, զարգացնել խոսելու և լսելու կարողությունդ, ստանալ նոր գիտելիքներ, զվարճանալ, ձեռք բերել նոր ընկերներ: Ունե՞ս միջին կամ միջինից բարձր անգլերենի մակարդակ: Ուրեմն բարի գալուստ մեր ակումբ. Միացիր մեզ երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 4-ից 5-ը:
------------------------------------------------
We are happy to announce that American Corner Vanadzor is starting English Speaking Club with Ani Ayvazyan.
Do you want to improve your English, develop your speaking, listening skills, gain new knowledge, have fun, and make new friends? Is your English level intermediate or upper intermediate? Then you are welcome to our club! Join us on Tuesday, September 14, from 4pm to 5 pm.

ՖԼԵՔՍ ծրագիր Վանաձորի ամերիկյան անկյունում

Եթե Վանաձորից եք և հետաքրքված եք ՖԼԵՔՍ ծրագրով, ս․թ․ հունիսի 25-ին՝ ժամը 12։00, հրավիրում ենք ձեզ Վանաձորի ամերիկյան անկյուն։ ՖԼԵՔՍ ծրագրի տնօրեն Հռիփսիմե Մանուկյանը ներկայացնելու է ՖԼԵՔՍ ծրագիրը, ծրագրին դիմելու և մասնակցության պահանջները, ինչպես նաև պատասխանելու է մասնակիցների հարցերին։
Սիրով սպասում ենք բոլորին։
-------------------
Are you from Vanadzor and interested in the FLEX program? On June 25, at 12PM Hripsime Manukyan, the director of the FLEX program will present the program: how to apply, participation requirements and will answer the questions.