Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

    Մեդիագրագիտությունը գրադարաններում

    Մեդիագրագիտության սեմինար Լոռու մարզային գրադարանում
    Դեկտեմբերի ութին Լոռու մարզային գրադարանում կայացավ մեդիագրագիտությանը նվիրված սեմինար։ Մասնակցում էին տարբեր համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներ։ Սեմինարը վարում էր Լոռու մարզային գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Սաթենիկ Սարգսյանը։
    Բացման խոսք և ծրագրի նպատակ
    Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա նշեց, որ կառավարության ծրագրով բոլոր գրադարաններում պետք է գործեն մեդիաանկյուններ։
    Հեղինե Հալիվորյանը նշեց. «Մեր աշխատակիցը մասնակցել է «Մեդիագրագիտությունը գրադարաններում» ծրագրին, շահել է, և գրադարանն ստացել է գրադարանավարների հետ մեդիադասընթաց անցկացնելու հնարավորություն»։
    Սեմինարի հիմնական նպատակը մեդիայի մասին ընդհանուր պատկերացում ձևավորելն է, և ցանկալի է, որ մասնակից գրադարանավարներն էլ իրենց գրադարաններում անցկացնեն նմանատիպ սեմինարներ։Մեդիագրագիտություն և գրադարանների դերը:
    Ամառային գունավոր օրեր

    Ամառային գունավոր օրեր Լոռու մարզային գրադարանում
    Հունիսի երեսունին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ամառային ճամբարի հունիս ամսվա հաշվետու միջոցառումը, որն ուղեկցվում էր երգ ու պարով և նկարների ցուցադրությամբ։
    Այն կրում էր «Ամենից լավ տունը» խորագիրը։

    Մի բուռ աշուն փառատոն 2025

     «Մի Բուռ Աշուն» Փառատոնը Լոռու մարզային գրադարանում 

    Յուրաքանչյուր եղանակ մի գույն է, որը ծնունդ է առնում երկիր-երկինք ծառից, և որպես պտուղ մեզ ճաշակել տալիս իր երանգները։ Կրկին աշուն է ու էլի կրկին մեզ բարուրած ոսկեզօծություն  և, ինչպես բնության ստեղծած յուրաքանչյուր օրինաչափություն, կրկին հրաժեշտ․․․ 
    ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ

    ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ                                                                                                                                                                                                                                                                                                        Սեպտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց գրադարանի տիպային մասնաշենքի 50-ամյակը։ Ներկա էին ՀՀ Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը, Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պետական բարձրաստիճան այրեր , արվեստի, մշակույթի գործիչներ, դասախոսներ , գրադարանի երկարամյա աշխատակիցներ , ուսանողներ , ընթերցողներ։