Նոյեմբերի 24 -ին մեկնարկեց «Մի Բուռ աշուն» փառատոնը։ Ներկա էին Վանաձորի թիվ 1, 2, 3, 4, 6, 12, 20 դպրոցների աշակերտներն ու աշխատակիցները։ Նրանք դիտեցին Հր. Մաթևոսյանի Աշնան Արև ֆիլմը։
Լոռու մարզային գրադարանի աշխատակից գրականագետ Կարեն Մանուչարյանի հետ կայացավ քննարկում, կերպարային վերլուծություն։ Հանդիպումը ուսուցողական էր ու բովանդակալից։