2024 թվականի փետրվարի 1-ից Լոռու մարզային գրադարանի տնօրենն է Հեղինե Հովհաննեսի Հալիվորյանը: 

Հեղինե Հալիվորյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 10-ին Վանաձոր քաղաքում:

2008-2012թթ - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ՝ օտար լեզու և գրականություն մասնագիտացմամբ՝ բակալավրի աստիճան։

2012-2014թթ - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության բաժին՝ մագիստրոսի աստիճան

2017-2021թթ - Լոռու մարզային գրադարանի Ամերիկյան անկյուն՝ համակարգողի օգնական

2021-2023թթ - ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ

2023թ նոյեմբերից-2024թ հունվար - Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Լոռու մարզային գրադարանի նախկին տնօրենները


1948 թվականից քաղաքային (Մ. Գորկու անվան) գրադարանի վարիչը դարձավ Արտաշես Մխիթարյանը:
Արտաշես Գրիգորի Մխիթարյանը ծնվել է 1909թ. Ղարաքիլիսայում: 1934-1939 ուս տարում սովորել և ավարտել է Լենինգրադի Կրուպսկայայի անվան ինստիտուտի մատենագիտական բաժինը: 1941թ. ավարտել է Լենինգրադի Սալտիկով- Շչեդրինի անվան հանրային գրադարանին կից ասպիրանտուրան:
1948թ.-ից Կիրովականի Մ. Գորկու անվան գրադարանի վարիչն է եղել մինչև գրադա-րանների կենտրոնացված համակարգի ստեղծումը(1975թ.):
1975թվականից դարձել է այդ համակարգի փոխտնօրենը և աշխատել մինչև 1987թ.:
ՙԱշխատավորության կոմունիստական դաստիարակության և գիտատեխնիկական առաջադիմության գործում գրադարանների դերի բարձրացման մասին՚ ՍՄԿԿ Կենտկոմի որոշումից հետո (Պրավդա, 26 մայիսի,1974թ.) Կիրովականում տեղի ունեցավ գրադարանային աշխատանքների արմատական վերակառուցում: Մ. Գորկու անվան քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա ստեղծվեց Գրադարանների Կենտրոնացված համակարգը (ԳԿՀ)՝ իր 6 մանկական և մասսայական մասնաճյուղերով:
1975թ. շահագործման հանձնվեց գրադաարանի տիպային նորակառույց շենքը:
Գրադարանի տնօրեն դարձավ Էդիկ Սերգոյի Ղազարյանը:
Էդիկ Ղազարյանը ծնվել է 1933թ. Կիրովականում: 1954-1959թթ. սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի գրադարանային բաժինը: Նրա ղեկավարած տարիներին գրադարանն արժանացավ միութենական ճանաչման:
Գրադարանի ղեկավարման և ակտիվ գոր-ծունեության համար 1981թ. արժանացել է վաս-տակավոր գրադարանավարի կոչման, պար-գևատրվել է ՍՍՀՄ պատվոգրերով և մեդալներով:
Նորակառույց շենքի շահագործման առաջին իսկ օրվանից Կիրովականի ղեկավար օրգանների օգնությամբ ժամանակակից ձևով կահավորվեց գրադարանը: Ռիգայից բերվեցին հարմարավետ ընթերցասեղաններ ու աթոռներ, Աստրախանից՝ լավորակ գրացուցակային արկղեր: Շենքի հարկերի աստիճանները, ընթերցասրահները և օգտագործելի ողջ տարածքը ծածկվեց Իջևանի գորգուղիներով:
Գրադարանը կարճ ժամանակում համալրվեց սպասարկմանն օժանդակող ժամանակակից տեխնիկական սարքերով ու միջոցներով:
Նոր շենքում տեղավորվեց համակարգի կենտրոնական գրադարանը:
1987 թ. համակարգի տնօրեն դարձավ Ալբերտ Արտաշեսի Լոռեցյանը: Ալբերտ Լոռեցյանը ծնվել է 1938 թ. Կիրովականում: 1961թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Երկար տարիներ եղել է Կիրովականի քաղսովետի Կուլտուրայի բաժնի տեսուչ, իսկ 1986-1998թթ.՝ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն:
Ա. Լոռեցյանի տնօրինության տարիների ընթացքում գրադարանային աշխատանքները շարունակվեցին ժամանակակից պահանջներին համահունչ ձևով:
Գրադարանում կազմակերպվեց ՙՊրոբլեմ՚ երիտասարդական լսարանը, որտեղ հետաքրքիր և ուսանելի պարապմունքներ էին կազմակերպվում երիտասարդներին հուզող հարցերի վերաբերյալ:
Մեթոդական բաժնի նախաձեռնութամբ ստեղծվեց ՙԵրիտասարդ գրադարանավար՚ դպրոցը, որը մեծապես նպաստեց երիտասարդ գրադարանավարների մասնագիտական որակավորման բարձացմանը (ղեկ.՝ Ա. Հակոբյան):
1987 թ. Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակի առթիվ Կիրովականի գրադարանների կենտրոնացված համակարգը արժանացավ մեծ պարգևի՝ Почетная грамота-ЦК КПСС Совет Министров СССР ВЦСПС и ЦК ВЛКСМ.
1987թ. գրադարանների կենտրոնացված համակարգի փոխտնօրեն նշանակվեց Ֆրոսյա Արամայիսի Ջանջուղազյանը, ով մինչև օրս այդ գրադարանի (Լոռու մարզային գրադարան) փոխտնօրենն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրադարանագիտություն և մատենա-գիտություն բաժինը: Գրադարանում աշխատում է 1970 թվականից:
Ֆրոսյա Ջանջուղազյանին համա-քաղաքացիները ճանաչում են որպես գրադարանային գործի նվիրյալ, ով իր անունը մեկընդմիշտ շաղկապել է գրադարանին, անմնացորդ նվիրվել այդ համեստ, բայց կարևոր աշխատանքին:
Նրա բազմամյա վաստակի արդյունքն են տարբեր տարիներին ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը: 2004թ. Հայաստանի Ազգային գրադարանի կողմից Ֆ. Ջանջուղազյանը պարգևատրվել է հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալով: Իսկ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՙՈսկե մեդալով՚ (2008թ.):
1988թ. տեղի ունեցած ահեղ երկրաշարժը հիմնովին փոխեց կյանքը բոլոր բնագավառներում: Սակայն պետք է նշել, որ Կենտրոնական գրադարանը այս պայմաններում ևս չդադարեց գործելուց: Ոչ մի օր գրադարանը չփակվեց:
1998թ. Կենտրոնական գրադարանն անջատվեց համակարգից և դարձավ Վանաձորի հանրապետական գրադարան, այնուհետև՝ Լոռու մարզային գրադարան: Գրադարանի տնօրեն դարձավ Լաերտ Մկրտչի Մկրտչյանը:
Լաերտ Մկրտչյանը ծնվել է 1931թ. Արթիկում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1962–1996թթ. Լ.Մկրտչյանը աշխատել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի, ապա Վանաձորի քաղաքային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, իսկ 1996–1998թթ. Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ: 1982թ-ին Լ. Մկրտչյանին շնորհվել է մշակույթի վաստակավոր աշխատողի կոչում:
1998–2003թթ. Լաերտ Մկրտչյանը Լոռու մարզային գրադարանի տնօրենն է եղել: Նրա ակտիվ գործունեությամբ բոլոր հոբելյանական միջոցառումները նշանակալի ու հիշարժան դարձան:
Այդ ժամանակ գրադարանում ստեղծվեց համակարգ-չային բաժին: 1999թ. բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպած ՙԳրադարանների ֆոնդերի նպատակային համալրում տեղեկատու-մասնագիտական գրականությամբ՚ ծրագրի մրցույթում հաղթող ճանաչվեցին գրադարանի փոխտնօրեն Ֆ. Ջանջուղազյանը (ծրագրի ղեկավար) և Մատենագիտության բաժնի վարիչ Լ. Այվազյանը: Արդյունքում գրադարանի ֆոնդը համալրվեց 5 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ գրականությամբ՝ գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ :
Գրադարանը մասնակցել է նաև ՙԵվրասիա՚ հիմնադրամի հայտարարած ՙԳրադարաններն իբրև հանրային հաղորդակցության կենտրոններ՚ մրցույթին (ղեկ.՝ Լ.Մկրտչյան, օգնական՝ Ֆ. Ջանջուղազյան): Շահած դրամաշնորհի միջոցով գրադարանը ձեռք բերեց համակարգչային տեխնիկա (հինգ համակարգիչներ, տպիչ, թվային տեսախցիկ, հեռուստացույց) և արժեքավոր գրականություն:
Լ.Մկրտչյանի տնօրինության տարիներին քաղաքական հարցերի նկատմամբ բնակչության ուշադրությունը մեծացնելու համար կազմվել են հանրամատչելի զեկուցումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, բանավեճեր, ուսանողական օրեր, հանդիպումներ իշխանության ղեկավար աշխատողների հետ, երկխոսություններ, որոնք մեծապես նպաստում են տեղական իշխանության աշխատանքների թափանցելիությանը:
Այս մշակութային օջախի կենսագրության մեջ հիշարժան է 2000թ. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսի այցելությունը: Նա գրադարանին նվիրեց 100 անուն գեղարվեստական գրքեր՝ անգլերեն լեզվով (Համաշխարհային դասականներ):
1998թ. Լոռու մարզային գրադարանը գրքեր ստացավ մշակույթի աշխատողների արհմիության խորհրդի նախագահ Ժանետա Թորոսյանից՝ իր շահած դրամաշնորհի հաշվին:
1999թ. անգլիալեզու հրատարակությամբ հիանալի մեկ այլ հավաքածու՝ 4.000 դոլար արժողությամբ, գրադարանին նվիրեց ամերիկացի գիտնական, պրոֆեսոր Դենի Բաթրֆիլդը (դասական և արդի ռուս, արևմտաեվրոպական և ամերիկյան գրականության լավագույն նմուշներ):

2003թ. Լոռու մարզային գրադարանի տնօրեն դարձավ Անահիտ Վլադիմիրի Քոչարյանը:

Անահիտ Քոչարյանը ծնվել է 1951թ. Կիրովականում:

1976թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը:
2003 թվականից Հայաստանի հանրապետության գրադարանային ասիոցիացիայի անդամ է, այնուհետև՝ նույն ասոցիացիայի վարչության անդամ:
2003թ. Անահիտ Քոչարյանին շնորհվել է Կահիրեի համալսարանի արվեստի բաժնի սերտիֆիկատ: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և այլ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Երկրաշարժից հետո գրեթե 20 տարի գրադարանը գործել է առանց ջեռուցման, իսկ ներկա շենքի գոյության օրից մինչև վերջերս այն չէր վերանորոգվել:
2008թ. ՀՀ կառավարության օգնությամբ՝ Լոռու մարզպետարանը լիովին հիմնանորոգեց մարզային գրադարանը և վերականգնեց ջեռուցումը:
Այժմ գրադարանը աշխատում է նորոգված ու ջեռուցված շենքում, որը նպաստում է աշխատանքների արդյունավետ կատարմանը: Ընթերցողների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ, որի շնորհիվ բարձրացել է գրադարանից օգտվողների թիվը, ինչպես նաև գրադարանի մյուս ցուցանիշները:

2016 թվականի օգոստոսի 15-ից Լոռու մարզային գրադարանի տնօրենն է Կարինե Հենրիկի Հակոբյանը: 

Կարինե Հակոբյանը ծնվել է 1968 թվականին Ալավերդի քաղաքում:

2007-2011թթ ավարտել է ՎՊՄԻ «Մանկավարժություն եւ հոգեբանություն» բաժինը /կարմիր դիպլոմ/:

1985-1989թթ ավարտել է ՎՄՊԻ «Մանկավարժություն եւ մեթոդիկա, տարրական կրթություն» բաժինը

2006-2016 թթ. աշխատել է ՎՊՄԻ ռեկտորի օգնական

2000-2006թթ աշխատել է հայոց լեզվի ամբիոնի լաբորանտ