ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ

2004 թ. ից վեր հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, Հայաստանում նշվում է որպես Գրադարանավարի օր։
Գրադարանային համակարգի աշխատակիցներին, գրադարանային գործի մասնագետներին սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Սիրելի՛ գրադարանավարներ, Ձեր մասնագիտության վեհությունը կայանում է նրանում, որ դուք ոչ միայն պահպանում ու տարածում եք «գիրք» կոչվող արժեքը, այլև հանդես գալիս որպես գրագիտության ու գրքի հանդեպ սիրո գաղափարի ջատագով ու առաջամարտիկ: Ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը` յուրատեսակ գանձարան, որը դուք տնօրինում եք արժանապատվորեն, խելամտորեն ու ստեղծագործաբար։
Բոլորիդ մաղթում ենք առողջություն, բարեկեցություն, ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ և բեղուն ստեղծագործական ճանապարհ։