ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1

Այսօր Լոռու մարզային գրադարանում հունիսմեկյան ուրախ տրամադրություն էր։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը շնորհավորելու էր եկել նրանց սիրելի հերոսը։

Աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում ենք ուրախ մանկություն, անհոգ ժպիտներ և խաղաղ երկինք։

Ուսուցողական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթական տոներին

Մայիսի 16֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում մայիսյան հաղթական տոներին նվիրված ուսուցողական միջոցառմամբ հանդես եկան Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 7֊րդ Ա եւ 7֊րդ Գ դասարանների աշակերտները (ռուսաց լեզվի ուսուցչուհիներ՝ Նատալյա Միխայլովնա եւ Սուսաննա Սերգեեւնա)։ Միջոցառման ավարտին Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանի կողմից մանկավարժներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Ռաֆ Բարաթյանի պոեզիան

Մայիսի տասին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի պոեզիային նվիրված միջոցառում։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ գրադարանի աշխատակիցներ։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Բացման խոսքում նա նշեց, որ այս միջոցառման նպատակը Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական դիմանկարի մասին որոշակի պատկերացում ձևավորելն է ընթերցողների մոտ։

Լյովա Դերձյան՝ 70-ամյակ

Մայիսի 5-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպված հանդիսությունը նվիրված էր անվանի պարուսույց, մանկավարժ Լյովա Դերձյանի 70-ամյակին։ Վարպետի մասին խոսքեր ասացին Սամվել Խալաթյանը, Գագիկ Աղաբաբյանը, Յուրա Ղուլյանը, Նոբել Էմինյանը, Ֆլորա Ասոյանը, Արայիկ Գևորգյանը, Մարինե Հարությունյանը, Ծովինար Դավթյանը։