Հովհաննես Շիրազ՝ «Հուշարձան մայրիկիս»

Ապրիլի 25֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնի հյուրերն էին Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6֊րդ Ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Մարտիրոսյան)։

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հուշարձան մայրիկիս» ամփոփիչ գրական֊գեղարվեստական միջոցառումը նվիրված էր Հովհաննես Շիրազի կյանքին եւ ստեղծագործություններին։ Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանի կողմից մանկավարժ Լիլիթ Մարտիրոսյանին հանձնվեց շնորհակալագիր։