«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանի հարկի ներքո հյուրընկալվեցին ՎՊՀ հենակետային վարժարանի սաները, ովքեր ներկայացրին «Չարենցի սերերը» խորագրով միջոցառում՝ նվիրված Չարենցի 125-ամյակին։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Նար-Դոսի ստեղծագործությանը։ Միջոցառման բանախոսը գրադարանի աշխատակից Աննա Խառատյանն էր։
Ապրիլի 19-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հերթական միջոցառումը՝ նվիրված Սայաթ-Նովայի ստեղծագործությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր ԼՄԳ աշխատակից Լուսինե Հովասափյանը, վարում էր գրադարանի աշխատակից, դասախոս Աննա Խառատյանը։
Այսօր Լոռու մարզային գրադարանում մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքը։ Առաջին միջոցառումը նվիրված էր Եղիշե Չարենցի "Heinrich Heine" բանաստեղծությանը։