ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Տնօրհնեք

«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126.1):
Հունվարի 16-ին, Լոռու մարզային գրադարանում Սբ․ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնեքի արարողություն։ Օրհնվեց ջուրը, աղը և հացը։ Աշխատակիցների հետ զրույց ունեցավ Սբ․ Ծննդյան տոնի մասին, պատասխանեց նրանց հարցերին։

Նորարար գրադարաններ 2018

Նոյեմբերի 1-2-ը Ծաղկաձորում կայացած «Նորարար գրադարաններ-2018» աշխատաժողովում իր մասնակցությունն ուներ նաև Լոռու մարզային գրադարանը՝ ի դեմս տնօրեն Կարինե Հակոբյանի և գր.գործի ավտ. բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանի: Անդրանիկ Հովհաննիսյանը իրականացրել է մաստեր-կլասս՝ «CMS-ի կիրառումը վեբ տեխնոլոգիաներում: Wordpress - արագ, պարզ, արդյունավետ, հուսալի», «Հարցրե՛ք գրադարանավարին» - առցանց կամուրջ գրադարանի և ընթերցողի միջև», «Վեբի համար նախատեսված մեդիա ֆայլերի մշակումը և օգտագործումը», թեմաներով: