Ապրիլի 19-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հերթական միջոցառումը՝ նվիրված Սայաթ-Նովայի ստեղծագործությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր ԼՄԳ աշխատակից Լուսինե Հովասափյանը, վարում էր գրադարանի աշխատակից, դասախոս Աննա Խառատյանը։

