ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Եր.Կար-ը Լոռու մարզային գրադարանում

Լոռու մարզային գրադարանում այսօր երկար զրուցեցինք Եր Կարի հետ։ Նա կիսվեց ժամանակակից ստեղծագործության մասին իր պատկերացումներով, ներկաներն ընթերցեցին Եր Կարի տարբերվող, հետաքրքիր ստեղծագործությունները։

Եր Կարի խիստ ժամանակակից պոեզիան, իր ունեցած ՝ երեք զիլ ու մեկը մեկից գեղեցիկ հոգևոր վթարների մասին է և նաև բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պակասում են Եր Կարի կյանքում։ Ինչպես ինքն է ասում. «Գրում եմ մեկի մասին, ում չեմ ճանաչում։ Ըստ երևույթին ես քնել եմ նրա  հետ, բայց նրա հետ չեմ արթնացել։ Եթե նորից գտնեմ նրան, խոստանում եմ՝ կդադարեմ այլևս գրել»։

Հանդիպման վերջում Եր Կարն իր մակագրությամբ գիրք նվիրեց մեր  գրադարանին։

Նարինե Կռոյան-60

Հունիսի 24-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված արձակագիր Նարինե Կռոյանի ծննդյան 60-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին գրողներ, ԼՄԳ աշխատակիցներ, մշակույթի գործիչներ։ Ներկաներն իրենց շնորհավորանքներն ուղղեցին Նարինե Կռոյանին, խոսեցին վերջինիս ստեղծագործության և մարդկային բարձր հատկանիշների մասին։

Արամ Խաչատրյան

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, արվեստով հետաքրքրվող անձինք: Միջոցառման սկզբում ներկայացվեց Արամ Խաչատրյանին նվիրված փաստագրական ֆիլմ, այնուհետեւ Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» բաժնի շրջանավարտ, «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ Արտյոմ Անդրեասյանը եւ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի շրջանավարտ, Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի անդամ Անի Տիրացույանը կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրվան նվիրված միջոցառում

Հունիսի 7֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը կազմակերպեց Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրվան նվիրված միջոցառում հոբելյարի անունը կրող Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 4 Ե ռուսական դասարանի աշակերտների համար (դասվար՝ Նինա Վահագովնա Արաբաջյան)։ Երեխաներին գրողի կենսագրությունը հակիրճ ներկայացնելուց հետո բաժնի վարիչ Ա.Անտոնյանը ընթերցեց նրանց համար《Տերտերն ու իր Բալդի ծառան》հեքիաթը, որից հետո աշակերտները դերերով կարդացին 《Ոսկե ձկնիկը》հեքիաթը։Միջոցառման ավարտին մասնակիցները իրենց նվիրական երազանքները հայտնեցին, յուրաքանչյուրը՝ իր խորհրդանշական Ոսկե ձկնիկին։