Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր` Ապրիլի 7-ին, Լոռու մարզային գրադարանում Սպասարկման բաժնի կողմից կազմակերպվել էր գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթ:
Ողջույնի խոսք ասաց Սպասարկման բաժնի վարիչ Կարինե Սերոբյանը, ասմունքով հանդես եկան Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար, ասմունքող Ջիվան Սարգսյանը, Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի անդամ, Պոեզիայի թատրոնի արտիստ, ասմունքող, դերասանուհի Հրաչուհի Լոռեցյանը , նույն թատրոնի սան Մանե Սոֆյանը։ Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Տաթև» Արվեստի կենտրոնի սաները և Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի փողային բաժնի աշակերտները։
Իգական սեռի սիրելի' ներկայացուցիչներ, մաղթում ենք, որ սիրված և գնահատված լինեք ոչ միայն ձեր միամսյակին, այլև տարվա բոլոր օրերին ։ Սեր և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին։