ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը կարեւոր է յուրաքանչյուրի համար

Այսօր Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվել էր ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարինե Ասրյանը, որը խոսեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին։ Ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը թեմայի վերաբերյալ, ստացան սպառիչ պատասխաններ։

Ալբերտ Մուշեղի Մկրտչյան

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին նվիրված միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկաներն ընթերցեցին և դիտեցին նրա ֆիլմերից տարբեր հատվածներ, խոսեցին կինոռեժիսորի կյանքի և ստեղծագործության մասին։

Թերմինե Մանուկյանի «Աշնանային շշուկներ» գրքի շնորհանդես

Երեք ամիս առաջ էր , երբ մեզ մոտ' գրադարանում,  շատ հարազատ ու հաճելի հանդիսատեսի ներկայությամբ նշեցինք ամերիկաբնակ բանաստեղծուհի  Թերմինե Մանուկյանի «Աշնանային շշուկներ» գրքի շնորհանդեսն ու քննարկեցինք մյուս 7 գրքերը։ Բազմաբովանդակ ստեղծագերծություններ, համարձակ խոսք, կարոտ հայրենի եզերքների հանդեպ, սեր ու թախիծ, հայրենիք ու ընտանիք...Ահա այն հիմնական թեմաները, որ Թերմինե հայուհուն դարձրել են սրտացավ այնպիսի բանաստեղծուհի, ում ստեղծագործություններին անդրադարձել ու բարձր են գնահատել Գևորգ Քրիստինյանն ու Հովհաննես Շիրազը։

Եր.Կար-ը Լոռու մարզային գրադարանում

Լոռու մարզային գրադարանում այսօր երկար զրուցեցինք Եր Կարի հետ։ Նա կիսվեց ժամանակակից ստեղծագործության մասին իր պատկերացումներով, ներկաներն ընթերցեցին Եր Կարի տարբերվող, հետաքրքիր ստեղծագործությունները։

Եր Կարի խիստ ժամանակակից պոեզիան, իր ունեցած ՝ երեք զիլ ու մեկը մեկից գեղեցիկ հոգևոր վթարների մասին է և նաև բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պակասում են Եր Կարի կյանքում։ Ինչպես ինքն է ասում. «Գրում եմ մեկի մասին, ում չեմ ճանաչում։ Ըստ երևույթին ես քնել եմ նրա  հետ, բայց նրա հետ չեմ արթնացել։ Եթե նորից գտնեմ նրան, խոստանում եմ՝ կդադարեմ այլևս գրել»։

Հանդիպման վերջում Եր Կարն իր մակագրությամբ գիրք նվիրեց մեր  գրադարանին։