Ազգային գրադարանային շաբաթ

Այսօր Լոռու մարզային գրադարանում մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթ»  ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքը։ Առաջին միջոցառումը նվիրված էր  Եղիշե Չարենցի "Heinrich Heine" բանաստեղծությանը։

Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր։ Ըստ բանախոսի՝ "Heinrich Heine" բանաստեղծությունը Չարենցի ստեղծագործական ճանապարհի մի յուրօրինակ ինքնավերլուծություն-ամփոփում է։  Չարենցն իր ստեղծագործական ճանապարհի միջոցով ընթերցում-ամփոփում է նաև Հայնեի գրական ժառանգությունը։ Բանախոսը անդրադարձավ նաև չարենցյան ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական հարաբերություններին, խոսեց  անցյալի և ներկայի միջև առկա տարբեր զուգահեռների մասին։ Միջոցառման մասնակիցները կարծիքներ հայտնեցին Չարենցի այս բանաստեղծության և ընդհանրապես նրա ստեղծագործական ժառանգության մասին։ Ծավալվեց բուռն քննարկում։