Արամ Խաչատրյան

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, արվեստով հետաքրքրվող անձինք: Միջոցառման սկզբում ներկայացվեց Արամ Խաչատրյանին նվիրված փաստագրական ֆիլմ, այնուհետեւ Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» բաժնի շրջանավարտ, «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ Արտյոմ Անդրեասյանը եւ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի շրջանավարտ, Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի անդամ Անի Տիրացույանը կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: