ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Համաշխարհային պատերազմների ազդեցությունը եվրոպական կերպարվեստի վրա» խորագրով դասախոսություն

Այսօր Լոռու մարզային գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Համաշխարհային պատերազմների ազդեցությունը եվրոպական կերպարվեստի վրա» խորագրով դասախոսություն: Բանախոսը ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, պատմաբան Անահիտ Եղինյանն էր:

Շնորհավոր Սբ.Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ

Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում  է մատուցվում է Պատարագ։ 

<<Անհաղթ աքլոր>> մանկական մշակութային զարգացման կենտրոնի սաները նույնպես մասնակցեցին այդ գեղեցիկ արարողակարգին։ Տեր Տաճատը օրհնեց մանուկներին, և պատմեց տոնի մասին։

Ֆ. Մ. Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

Լոռու մարզային գրադարանի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Լոռու մարզի կոնտակտային կենտրոնի (ղեկավար` Վախթանգ Մելիքսեթյան) համագործակցության շրջանակներում այսօր գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ֆ. Մ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության հոբելյանական տարվան։

Ռաֆայել Քոթանջյան-79

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում-կինոդիտում: Ներկայացվեցին Գուրգեն Խանջյանի սցենարով նկարահանված «Ազատ շուկա» մանրապատումաշարի այն դրվագները, որտեղ գլխավոր գործող անձանց մարմնավորել էր Ռաֆայել Քոթանջյանը: Ներկաները խոսեցին մանրապատումների գաղափարական շեշտադրումների, արդիականության, քոթանջյանական խաղի առանձնահատկությունների մասին: Ներկաները հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, որ մեծ արտիստը  երգիծանքի հնարներով հմտորեն գունավորում է բացասական տիպերը: