«Համաշխարհային պատերազմների ազդեցությունը եվրոպական կերպարվեստի վրա» խորագրով դասախոսություն

Այսօր Լոռու մարզային գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Համաշխարհային պատերազմների ազդեցությունը եվրոպական կերպարվեստի վրա» խորագրով դասախոսություն: Բանախոսը ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, պատմաբան Անահիտ Եղինյանն էր:

Նա ընդհանուր գծերով ներակայացրեց կերպարվեստի մոդեռն ուղղությունները, ցույց տվեց համաշխարհային պատերազմների ազդեցությունները դրանց վրա: Ընդհանուր գծերով ներկայացվեցին կուբիզմի, ֆուտուրիզմի եւ այլ մոդեռն ուղղությունների ընդհանուր հատկանիշները: