Բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 11-ին Լոռու մարզային գրադարան /Lori Regional Libraryում տեղի ունեցավ Ռուզան Հովասափյանի ?«Հարություն» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։
?‍♀️Միջոցառումը վարում էր Շուշան Ներսիսյանը։
✔️Օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Գրգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։


✔️ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության ավագ մասնագետ, բանաստեղծուհի Մանուշակ Քոչարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա բարձր գնահատեց Ռուզան Հովասափյանի բանաստեղծական արվեստը՝ կարևորելով պատկերային մտածողության ինքնատիպությունը։
ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ (Manvel Mikoyan) Մանվել Միկոյանը խոսեց ժողովածուի թեմատիկ առանձնահատկությունների մասին։ Նա հատուկ անդրադարձ կատարեց բանաստեղծուհու պատկերաստեղծման տեխնիկային, փաստեց, որ Ռ․ Հովասափյանի բանաստեղծություններում հաջողությամբ են համատեղված պատկերը, զգացմունքը և գեղարվեստը։
✔️ՎՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը համառոտ ակնարկով ներկայացրեց Ռ․ Հովասափյանի անցած գրական ճանապարհը, խոսեց ժողովածուների խորագրերի մասին։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ Ռ․ Հովասափյանը դեռ ստեղծագործական կյանքի վաղ տարիներից ուներ ինքնուրույն ձեռագիր, և «Նախանվագներ» վերնագրված ժողովածուում արդեն իսկ կային նաև նվագներ՝ լիարժեք և ամբողջական բանաստեղծություններ։
✔️ՎՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը կարևորեց ժողովածուում առկա մշակութաբանական շերտերը, այլևայլ հղումները, որոնք խոսում են բանաստեղծուհու ինտելեկտուալության մասին։
Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը խոսեց բանաստեղծությունների թեմատիկ առանձնահատկությունների մասին։ Նա շեշտեց այն հանգամանքը, որ բանաստեղծությունները մեծ մասմաբ ծնվել են ցավից, և հույս հայտնեց, որ հետագա ժողովածուներում կգերիշխի լուսավոր երանգը։
?Գրքի լույսընծայման կապակցությամբ բանաստեղծուհուն շնորհավորանքի խոսք ասաց գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա Ռ․ Հովասափյանին մաղթեց նորանոր ստեղծագործական հաջողություններ։
?Միջոցառման ավարտին Ռ․ Հովասափյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի տնօրինությանը և ողջ աշխատակազմին, միջոցառման բոլոր հյուրերին և կարդաց իր նոր բանաստեղծություններից մեկը։
Միջոցառմանը ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ։
?????Պարային կատարումով հանդես եկավ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանողուհի Աննա Քոչինյանը։ Երաժշտական համարներով հանդես եկան Լուսինե Գյոզալյանը, քամանչահար Ալբերտ Արշակյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սան Մանե Հակոբյանը (նվագակցող՝ Մարգարիտա Ջիլավյան), Սարգիս Մեհրաբյանը, նկարիչ, քանդակագործ, երգիչ Բոգդան Հովհաննիսյանը։ Ժողովածուի բանաստեղծություններից ասմունքեց Անի Ալիխանյանը։
?Տեսանյութի ձևաչափով ներկայացվեցին նաև Սիլվա Յուզբաշյանի ընթերցումները։