Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Մեդիագրագիտությունը գրադարաններում

    Մեդիագրագիտությունը գրադարաններում

    Մեդիագրագիտության սեմինար Լոռու մարզային գրադարանում
    Դեկտեմբերի ութին Լոռու մարզային գրադարանում կայացավ մեդիագրագիտությանը նվիրված սեմինար։ Մասնակցում էին տարբեր համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներ։ Սեմինարը վարում էր Լոռու մարզային գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Սաթենիկ Սարգսյանը։
    Բացման խոսք և ծրագրի նպատակ
    Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա նշեց, որ կառավարության ծրագրով բոլոր գրադարաններում պետք է գործեն մեդիաանկյուններ։
    Հեղինե Հալիվորյանը նշեց. «Մեր աշխատակիցը մասնակցել է «Մեդիագրագիտությունը գրադարաններում» ծրագրին, շահել է, և գրադարանն ստացել է գրադարանավարների հետ մեդիադասընթաց անցկացնելու հնարավորություն»։
    Սեմինարի հիմնական նպատակը մեդիայի մասին ընդհանուր պատկերացում ձևավորելն է, և ցանկալի է, որ մասնակից գրադարանավարներն էլ իրենց գրադարաններում անցկացնեն նմանատիպ սեմինարներ։Մեդիագրագիտություն և գրադարանների դերը:
    • Սաթենիկ Սարգսյանը նշեց, որ դասընթացը կազմվել է հենց «Մեդիագրագիտությունը գրադարաններում» ծրագրի շրջանակներում։
    • Նա կարևորեց, որ գրադարաններն այլևս չեն ընկալվում զուտ իբրև գրքերի պահոցներ։ Գրադարանները ևս պետք է հաղորդ լինեն մեդիաոլորտի նորարարություններին և ակտիվ պայքար մղեն ապատեղեկատվության դեմ։
     Թեստավորում և հիմնական հասկացություններ
    • Դասընթացավարը մասնակիցներին բաժանեց գնահատման փոքրիկ թեստեր՝ մեդիայի հիմնական հասկացություններին վերաբերող։
    • Թեստային հատվածից հետո Սաթենիկ Սարգսյանն անդրադարձավ մեդիայի հիմնական հասկացություններին՝ նշելով, որ մեդիան մերօրյա մարդու համար տեղեկատվության փոխանցման հիմնական աղբյուրն է։
    • Ներկայացվեցին մեդիայի զարգացման փուլերը՝ սկսած հնագույն ժայռապատկերներից մինչև մեր ժամանակների գերզարգացած մեդիադաշտը։ Քննադատական մտածողություն և ապատեղեկատվության դեմ պայքար
    Մեդիագրագիտության կարևոր գործառույթներից է քննադատական մտածողության զարգացումը։
    • Հմտություններ: Փաստերի համադրում, երևույթը տարբեր տեսանկյուններից լուսաբանելու կարողություն։
    • Դասընթացավարն ասվածը ցույց տվեց գործնականում՝ լուսանկարների և տեսանյութերի ցուցադրմամբ։
    • Սեմինարի ընթացքում ներկայացվեցին մեդիագրագիտության հինգ հիմնական հարցերը և ապատեղեկատվությունից, կեղծ լուրերից խուսափելու միջոցները։
    •  Ուշադրություն պետք է դարձնել «ճչացող» վերնագրերով նյութերին։
    •  Կարևոր է ստուգել, թե ինչ աղբյուրից է տարածվում լուրը, արդյո՞ք այն պաշտոնական է։
    • Ամփոփում: Մեդիան միշտ ներկայացնում է հաղորդակցության միջնորդավորված տեսակը, և մեդիայի ասելիքը միշտ որոշակի շահ է հետապնդում։ Փաստերի ստուգում և գործնական աշխատանք
    • «Փաստերի ստուգում» թեմայով դասընթացը և գործնական աշխատանքը վարեց Լիլիթ Խաչատրյանը։
    • Նա անդրադարձավ համացանցում առկա տվյալների բազաներին և դրանք արդյունավետ օգտագործելու եղանակներին։
    • Կազմակերպվեց նաև հետաքրքիր խաղ, որի շրջանակներում մասնակիցները ժամանակակից համացանցային լեզվով վերապատմեցին «Կարմիր գլխարկը»հեքիաթը։
     Ավարտ
    Սեմինարի ավարտին ներկայացվեց ապատեղեկատվությունների տարածման և դրանցից խուսափելու մասին պատմող տեսանյութ։