Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Ամառային գունավոր օրեր

    Ամառային գունավոր օրեր

    Ամառային գունավոր օրեր Լոռու մարզային գրադարանում
    Հունիսի երեսունին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ամառային ճամբարի հունիս ամսվա հաշվետու միջոցառումը, որն ուղեկցվում էր երգ ու պարով և նկարների ցուցադրությամբ։
    Այն կրում էր «Ամենից լավ տունը» խորագիրը։


    Միջոցառման գաղափարական ուղերձն այն էր, որ ազգային ակունքներն առաջնային են մարդու համար։
    Այս գաղափարախոսությունը հաստատելու համար ընտրվել էր երևակայական ճամփորդության ձևաչափը։Երեխաները մտովի շրջագայում էին աշխարհի տարբեր երկրներում՝ Իսպանիայում??, Չինաստանում??, Վրաստանում??, Ռուսաստանում??, Ֆրանսիայում??, Հունաստանում??, Հնդկաստանում??։ Նրանք երաժտական և պարային համարների միջոցով ներկայացրին այս յոթ երկրների մշակութային համապատկերը։ Ճանապարհորդությունն ավարտվեց վերադարձով։ Սա միջոցառման հանգուցալուծումն էր, որ ցույց էր տալիս ակունքներին վերադառնալու առաջնայնությունը։
    Հնչեց Հովհաննես Գրիգորյանի «Սա իմ երկիրն է» բանաստեղծությունը, որ Հայաստանի ընդհանրական պատկերը ներկայացնող ամենաբարձրարժեք դրսևորումներից է արդի հայ պոեզիայում։
    Միջոցառումն ուներ և՛ ճանաչողական, և՛ հայրենասիրական նշանակություն։ Այն երեխաներին գաղափար հաղորդեց աշխարհի այլևայլ երկրների մշակութային առանձնահատկությունների մասին՝ միաժամանակ ընդգծելով ազգային մշակութային պատկերի առաջնայնությունը։