ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ                                                                                                                                                                                                                                                                                                        Սեպտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց գրադարանի տիպային մասնաշենքի 50-ամյակը։ Ներկա էին ՀՀ Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը, Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պետական բարձրաստիճան այրեր , արվեստի, մշակույթի գործիչներ, դասախոսներ , գրադարանի երկարամյա աշխատակիցներ , ուսանողներ , ընթերցողներ։

Միջոցառումը վարում էին Վանաձորի Պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և նույն թատրոնի սան, հանրապետական մրցույթների դափնեկիր Սոֆի Փահլևանյանը։Միջոցառման սկզբում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այնուհետև գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա կարևորեց այն փաստը, որ Լոռու մարզային գրադարանը գնալով ընդլայնում է իր գործունեությունը ։ Այսօր այն ոչ թե սոսկ գրքերի պահոց է , այլ մշակութային բաց հարթակ ։ Գրադարանը համագործակցում է մարզի տարբեր մշակութային կառույցների հետ։ Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ , որոնք ակտիվացնում են քաղաքի մշակութային կյանքը ։ Գրադարանի պատերի ներքո ծնվում են բազմաթիվ ստեղծագործ գաղափարներ։ Այս առումով գրադարանը համայնքի զարգացման ամենակարևոր կենտրոններից է։Քսանմեկերորդ դարն իր ռիթմը և զարգացման տեմպն է պարտադրում նաև գրադարաններին ։ Լոռու մարզային գրադարանը քայլում է այդ տեմպին համընթաց ։ Հեղինե Հալիվորյանը խոսեց նաև գրադարանավարների ծանր աշխատանքի մասին ։ Նրանք լուռ են, համեստ , բայց նրանց կատարած աշխատանքն իրապես անգնահատելի է իր նշանակությամբ ։ Իր խոսքի վերջում Հեղինե Հալիվորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց , որոնք կերտել են գրադարանի պատմությունը։ԿԳՄՍ մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը բոլոր ներկաներին շնորհավորեց գրադարանի տիպային մասնաշենքի 50-ամյակի կապակցությամբ ։ Նա նույնպես ընդգծեց գրադարանների բազմաբնույթ գործունեության կարևորությունը ժամանակակից մշակութային կյանքում։Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ։ Նա նշեց, որ այսքան մեծ քանակությամբ գրքերի հետ կարող են աշխատել միայն գիրքը սիրող մարդիկ ։ Սա բարդագույն աշխատանք է, որ պահանջում է մեծ նվիրում ։ Մարզպետը խոսեց նաև գրքերի՝ բժշկելու հատկությունների մասին։Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական, պատմաբան Արման Բերնեցյանը նշեց, որ իր առաջին հրապարակային ելույթն ունեցել է հենց այս գրադարանում հեռավոր 1997-ին ։ Նա կարևորեց գրադարանավարի աշխատանքի դերը մշակութային կյանքում ։ Հատկապես երկրաշարժին հաջորդող տարիներին գրադարանավարների բարդագույն աշխատանքի արդյունքում է ոտքի կանգնել գրադարանը ։ Արման Բերնեցյանը շնորհավորեց բոլոր ներկաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և գրադարանին մաղթեց բեղուն գործունեություն։Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչ Ներսես Հայրապետյանը ։ Նա ընդգծեց Լոռու մշակութային ակտիվության հանգամանքը ։ Լոռին գրական հանրությանը Թումանյան և Մաթևոսյան տված մարզ է, և պատահական չէ, որ խորհրդային տարիներին Հայաստանում կառուցված երկու գրադարանային շենքերից մեկը հենց այստեղ է ։ Լոռու մարզային գրադարանն իր հարատևությամբ նպաստել է մարզի մշակութային կյանքի զարգացմանը ։ Ներսես Հայրապետյանը մաղթեց, որ այս միջոցառումը լիցքեր հաղորդի նոր մարտահրավերների և ծրագրերի համար։Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը։ Նա խոսեց գրադարանի՝ իբրև հոգևոր ամրոցի կարևորության և առաջնայնության մասին ։Տեսանյութի ձևաչափով համառոտ ներկայացվեց Լոռու մարզային գրադարանի պատմությունը ։Միջոցառման ընթացքում կայացավ նաև Լոռու մարզային գրադարանի պարբերաթերթի անդրանիկ համարի շնորհանդեսը։ Գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը ներկայացրեց պարբերաթերթի ստեղծման պատմությունը ։ Թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Հովհաննես Սարդարյանը խոսեց թերթում ընդգրկված նյութերի թեմատիկ առանձնահատկությունների ու բնույթի, առանձին բաժինների մասին։Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով ։ Ելույթ ունեցան Լոռվա դհոլահարների «Տարոն» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Նոբել Էմինյան), Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանողուհիներ Աննա Դարբինյանը, Քնարիկ Երանոսյանը և Հայկուհի Նալբանդյանը (Խաչատուր Ավետիսյան- «Կախարդված ծաղիկներ», նվագակցող՝ Անուշ Բարխուդարյան, ղեկավար՝ Նարեկ Կազազյան, մենանվագը՝ Աննա Դարբինյանի), Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի աշակերտները (Կոմիտաս-«Փափուռի»)։Ասմունքով հանդես եկավ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան, դրամատուրգ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանը (Հովհաննես Թումանյան- «Մի կաթիլ մեղր») ։Ներկայացվեց նաև «Գրադարանի աղջիկը» խորագրով փոքրիկ բեմադրություն, որի նպատակը Ստեփան Զորյանի համանուն երկի հերոսուհու գործը վերստին արժևորելն էր ։Էկրանին ներկայացվեցին այն նամակները , գրությունները, ուղերձները, որ գրադարանի հուշամատյանում գրել են արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչները ։ Ցուցադրումն ուղեկցվում էր ընթերցանությամբ։ Կարդում էին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Քոչարյանը և Վանաձորի Պոեզիայի թատրոնի արտիստուհի Մանե Սոֆյանը ։ Շնորհակալագրեր հանձնվեցին այն անձանց և կազմակերպություններին, որոնք մշտապես համագործակցել են գրադարանի հետ։ ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը շնորհակալագիրն ստանալիս խոսեց գրադարանի ակտիվ գործունեության մասին ։ Նա կարևորեց գրադարան–ՀԳՄ Լոռու բաժանմունք համագործակցությունը ։ Դրա արդյունքում կայացել են բազմաթիվ գրական քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ , հանդիպումներ հայ ժամանակակից հեղինակների հետ։ Մանվել Միկոյանը միջոցառմանը ներկա երիտասարդներին հորդորեց շատ կարդալ հատկապես ժամանակակից հայ գրողների երկերը։Հատուկ շնորհակալություն գրադարանային գործի մեծ նվիրյալ, Լոռու մարզային գրադարանի երկարամյա աշխատակից Ֆրոսյա Ջանջուղազյանին ։ Նրան հանձնեցին շնորհակալագիր ։ Ողջ դահլիճը երկար ծափողջույններով գնահատեց նրա մեծ վաստակը։Շնորհակալագիր հանձնվեց նաև գրադարանի առաջին ընթերցող Վահրամ Նիկողոսյանին ։Միջոցառման ավարտին «Բիայնա» երգչախմբի, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամների և գրադարանի աշխատակիցների կողմից առաջին անգամ հնչեց Լոռու մարզային գրադարանի հիմնը  (խոսքերի հեղինակ՝ Ռաֆ Բարաթյան, երաժշտությունը՝ Հայկուհի Հակոբյանի, խմբավար՝ Սերգեյ Հարությունյան)։