Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվեցին Վանաձորի թիվ 1 դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Զադոյան): Նրանք ներկայացրեցին Աթաբեկ Խնկոյանի կենսագրությունը, ասմունքեցին հեղինակի բանաստեղծություններից եւ բեմականացրին Խնկո Ապոր առակներից: Մանկագիր հեղինակն այսօր կդառնար 151 տարեկան:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպվեց «Զորավիգ» թերթի քննարկումը: Թերթի գլխավոր խմբագիր Հովհ. Սարդարյանը նշեց, որ սկզբում թերթը լույս է տեսել գյուղում, ապա մարզային ընդգրկում է ստացել: «Զորավիգ»-ը տպագրվում է տարվա մեջ չորս անգամ՝ Մարգահովիտի «Զորավիգ» հասարակական ընկերության հովանավորությամբ , հանրապետության միակ տպարանային արտադրության գյուղական թերթն է՝ կայուն պարբերականությամբ:
Հոկտեմբերի 12-ին Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվեցին Հայաստանի Ազգային գրադարանի, Սպիտակի, Ստեփանավանի Տաշիրի համայնքային գրադարանների աշխատակիցները:
Լաուրիե Ալվանդյանը անցկացրեց սեմինար «Շարժվելով առաջ. Հայաստանի ապագա գրադարանները » թեմայով: Նա կարեւորեց գրադարանի եւ համայնքի համագործակցության դերը, մեդիագրագիտությունը, գրադարանում ավելի խելացի, առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը եւ այլն:
Հոկտեմբերի 9-ին Լոռու մարզային գրադարանի հյուրն էր Կոմիտասի թանգարան- ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթեւիկ Շախկուլյանը: Վերջինս ներկայացրեց «Հայ երաժշտությունը եւ Կոմիտաս» թեմայով դասախոսություն:
Ընթերցվեց հատված Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, իսկ Ս. Թեւոսյանի անվան պետ. պոլիտ. քոլեջի ուսանողներ Թ. Սիմոնյանը եւ Ա. Պողոսյանը կատարեցին Կոմիտասի երգերից:
Հանդիպման վերջում ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցեր եւ ստացան սպառիչ պատասխաններ:
Հոկտեմբերի յոթին գրադարանավարի օրվա կապակցությամբ Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցան միջոցառումներ։ Միջոցառումների շարքը բացվեց երաժշտության ունկնդրումով։ Գրադարանի արվեստի բաժնի ընթերցող, երաժշտության պատմաբան, երաժիշտ Արտյոմ Անդրեասյանը կատարեց Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։