Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Խորեն Գասպարյան - 60

    Խորեն Գասպարյան - 60

    Նոյեմբերի 18-ը Լոռու մարզային գրադարանում այս անգամ առանձնացավ յուրովի : Գրադարանն իր հարկի տակ հյուրընկալեց բանաստեղծ, թարգմանիչ, գրողների միության անդամ, արժանապատիվ ՄԱՐԴ եւ  քաղաքացի Խորեն Գասպարյանին:

    Վերջինիս ծննդյան 60-ամյակին  երաժշտական գեղեցիկ կատարմամբ  հանդես եկավ ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտուհի Յանա Դանիելյանը: Խ. Գասպարյանի թարգմանություններից ընթերցեցին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Հակոբյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտուհիներ Մարիամ Սուքիասյանը եւ Անի Ալիխանյանը: Շնորհավորական եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան  արձակագիր, երգիծաբան Ս. Խալաթյանը, գրականագետ Գ. Մալումյանը, բանաստեղծուհիներ Լ. Անթառանյանը,  Ն. Կռոյանը, գրող, հրապարակախոս  Սպարտակ Մաթոսյանը , գրականագետ Կ. Մանուչարյանը: Վերջում գրադարանի տնօրեն Կ. Հակոբյանը հյուրերին գեղեցիկ անակնկալ մատուցեց: