ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Մատենագիտության բաժնի աշխատանքների մասին» խորագրով առցանց սեմինար

Նոյեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մատենագիտության բաժնի աշխատանքների մասին» խորագրով առցանց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մարզային գրադարանների ներկայացուցիչներ, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզային գրադարանների տնօրեններ Կարինե Հակոբյանը, Լիանա Գասպարյանը և Անահիտ Ղուկասյանը։
Սեմինար-պարապմունքը բացեց Իսահակյան գրադարանի Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։

«Օգնիր ինձ տեսնել». աշխատանքը կույր եւ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ

«Կույր մարդը կույր չէ: Նա պարզապես այլ կերպ է տեսնում»:   Մարիոն Գիթցել
Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային գրադարանի հյուրն էր հաշմանդամ, հենաշարժողական խնդիրներ ունեցող, կույր, լսողական, հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների ուսուցչուհի, լրացուցիչ նաեւ՝ կրոնի ուսուցչուհի, 2021 թվականից՝ բանաստեղծուհի Նաիրա Քոչարը:

Այց Սուսաննա Օհանյանի արվեստանոց

Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներն այցելեցին Ս. Օհանյանի   արվեստանոց: Վերջինս  ներկայացրեց իր գեղեցիկ եւ բազմաբովանդակ փայտե  աշխատանքները: Արվեստանոցի այցելուներին դիմավորեցին  Թումանյանի հերոսներն ու կերպարները՝ Անուշը , Կիկոսը, Ձախորդ Փանոսը, Ծիտը, Անհաղթ աքլորը …: Նրա բանաստեղծությունները եւս արժանացան ուշադրության: Հնչեցին բազմաբնույթ հարցեր, որոնց Ս. Օհանյանը տվեց սպառիչ եւ հագեցած պատասխաններ:

Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան) -151

Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվեցին Վանաձորի թիվ 1 դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Զադոյան): Նրանք ներկայացրեցին Աթաբեկ Խնկոյանի կենսագրությունը, ասմունքեցին հեղինակի բանաստեղծություններից եւ բեմականացրին Խնկո Ապոր առակներից: Մանկագիր հեղինակն այսօր կդառնար 151 տարեկան:

«Զորավիգ» թերթի քննարկում

Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպվեց  «Զորավիգ» թերթի քննարկումը: Թերթի գլխավոր խմբագիր Հովհ. Սարդարյանը նշեց, որ սկզբում թերթը լույս է տեսել գյուղում, ապա մարզային ընդգրկում է ստացել: «Զորավիգ»-ը տպագրվում է տարվա մեջ չորս  անգամ՝ Մարգահովիտի  «Զորավիգ» հասարակական ընկերության հովանավորությամբ , հանրապետության միակ տպարանային արտադրության գյուղական թերթն է՝ կայուն պարբերականությամբ: