«Մատենագիտության բաժնի աշխատանքների մասին» խորագրով առցանց սեմինար

Նոյեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մատենագիտության բաժնի աշխատանքների մասին» խորագրով առցանց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մարզային գրադարանների ներկայացուցիչներ, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզային գրադարանների տնօրեններ Կարինե Հակոբյանը, Լիանա Գասպարյանը և Անահիտ Ղուկասյանը։
Սեմինար-պարապմունքը բացեց Իսահակյան գրադարանի Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։


Իսահակյան գրադարանի Մատենագիտության բաժնի վարիչ Գայանե Եդիգարյանը մանրամասնորեն ներկայացրեց բաժնի գործառույթները և դրանց արդիականացման մոտեցումները, ուղիները և աշխատանքային գործիքները։
Ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, ճանաչողական հետաքրքիր սլայդներ և տեսահոլովակներ։
Գրադարանի Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Գոհար Կարապետյանը ներկայացրեց բաժնի գործառույթները և առավել հանգամանորեն անդրադարձավ գրադարանի վիճակագրական հաշվետվությունների ընդունման կարգին, դրանց կազմմանը, ամփոփմանը և վերլուծությանը։
Սեմինար-պարապմուքն ամփոփեց տիկին Ռուզաննա Բարսեղյանը։
Լոռու մարզային գրադարանն իր շնորհակալությունն է հայտնում հետաքրքիր եւ բովանդակալից սեմինար անցկացնելու համար: Հուսով ենք՝ նմանատիպ սեմինարները կլինեն շարունակական: