ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՍԵՎԱԿ 100

Հունվարի 24-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառում։ Բանախոսներն էին Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանը և գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, գրադարանի ընթերցողներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։

«Մի Բուռ աշուն» փառատոնի մեկնարկը։

Նոյեմբերի 24 -ին մեկնարկեց «Մի Բուռ աշուն» փառատոնը։ Ներկա էին Վանաձորի թիվ 1, 2, 3, 4, 6, 12, 20 դպրոցների աշակերտներն ու աշխատակիցները։ Նրանք դիտեցին Հր. Մաթևոսյանի Աշնան Արև ֆիլմը։
Լոռու մարզային գրադարանի աշխատակից գրականագետ Կարեն Մանուչարյանի հետ կայացավ քննարկում, կերպարային վերլուծություն։ Հանդիպումը ուսուցողական էր ու բովանդակալից։

Այց ՆՁԱԿ-ի գրադարանի Վանաձորի մասնաճյուղ

Նոյեմբերի 14-ին համագործակցության շրջանակներում Լոռու մարզային գրադարան /Lori Regional Library ի մի խումբ աշխատակիցներ այցելեցին ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի Վանաձորի մասնաճյուղ։
Շնորհակալ ենք ջերմ ու բովանդակալից ընդունելության համար։ ?

Գրադարան-Դպրոց համագործակցություն

Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնի աշխատակից Ն. Ադամյանը գրադարան-դպրոց համագործակցության շրջանակներում այցելել էր #Էվրիկա հատուկ դպրոցի 9-րդ <<Բ>> դասարան (դասղեկ ` Ա. Պապյան)։ Քննարկման թեման էր Ալ. Շիրվանզադեի <<Արտիստը>> պատմվածքը։ Զուգահեռներ անցկացվեցին <<Արտիստի>> և

Նար-Դոսի <<Ես և նա>> պատմվածքի միջև։ Ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում։