ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Թվայնացում, արհեստական բանականություն, մեծ տվյալներ, գրադարանները XXI դարի մարտահրավերներին ընդառաջ» և «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական շտեմարանները» թեմաներով սեմինար

Դեկտեմբերի չորսին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Թվայնացում, արհեստական բանականություն, մեծ տվյալներ, գրադարանները XXI դարի մարտահրավերներին ընդառաջ» և «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական շտեմարանները» թեմաներով սեմինար։ Բանախոսները ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը և տնօրեն Մայա Գրիգորյանն էին։
Տիգրան Զարգարյանի բովանդակալից զեկուցումը բավականին արդիական էր և նվիրված էր XXI դարի գրադարանների առանձնահատկություններին։ Նա ընդգծեց այն փաստը, որ ժամանակակից գրադարանավարը պետք է գիտակցի շարունակական կրթության կարևորությունը, քանի որ տեխնիկական առաջընթացը կոտրել է գրադարանավարի մասին ձևավորված կարծրատիպային պատկերացումները։ Ժամանակակից գրադարանավարը պարտավոր է տիրապետել համակարգչային հմտություններին, օտար լեզուներին և յուրացնել միջազգային փորձը։

«Մի բուռ» ամենամյա փառատոն

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզային գրադարանում անցկացվեց «Մի բուռ աշուն» ամենամյա փառատոնը։ Փառատոնի բուն նպատակը մասնակից դպրոցների միջոցով միջմշակութային հաղորդակցման լավագույն ուղիների բացահայտումն է, մշակույթի հայապահպան դերի կարևորումը, մատաղ սերնդի մեջ մշակութային դաստիարակության ամրապնդումը և տարածումը։
Փառատոնի մեկնարկը տրվել է նոյեմբերի 20-ին։

Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված պանելային քննարկում

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզային գրադարան /Lori Regional Libraryում «Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor» կանաց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ կազմակերպվել էր Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված պանելային քննարկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին նվիրված միջոցառում

Նոյեմբերի տասներեքին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նվիրված միջոցառում։ Իրազեկման նպատակով հրավիրված էին Վանաձորի թիվ 8, 18, 3 և 24 միջնակարգ դպրոցների սաները և ուսուցիչները։