ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցներ-ի այցը մեր գրադարան

Այսօր Լոռու մարզային գրադարանի հյուրն էին Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները` տնօրեն Գևորգ Ամիրյանի գլխավորությամբ։ Գրադարանների միջև առկա բարեկամական-գործընկերային ջերմ հարաբերությունները և փոխադարձ այցելությունները հաճելի ավանդույթ են դարձել։
Երկու գրադարանների տնօրեններն ու աշխատակիցները միասին այցելեցին նաև Վանաձորի Կերպարվեստի թանգարան։

ԼՄԳ-ի աշխատակիցների այցը Ստեփանավան

ԼՄԳ մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Ստեփանավանի Կենտրոնական գրադարան և Ստեփան Շահումյանի տուն- թանգարան:

Շնորհավոր Աշխատավորների և համերաշխության միջազգային օր

Հարգելի' հետևորդներ
Սրտանց շնորհավորում ենք Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրդ զբաղվեք Ձեզ հոգեհարազատ աշխատանքով և լինեք գնահատված։

Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կարինե Հակոբյանի նախաձեռնությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։