ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հիշում եմ, սգում եմ, պահանջում եմ

Լոռու մարզային գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակիցների  նախաձեռնությամբ իրականացվեց ոգեկոչման արարողություն` ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի 107-ամյա տարելիցին։

Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
Մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կյանքով ...
Պ. Սևակ

Եղիշե Չարենց

Ապրիլի 22-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր անձինք։

Վարդգես Պետրոսյան՝ «Վերջին ուսուցիչը»

Ապրիլի քսանմեկին Լոռու Մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակին։ Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»

Ապրիլի 21֊ին  ֆրանկոֆոնիայի միջազգային միամսյակի միջոցառումների շրջանակներում Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 9֊րդ դասարանների աշակերտներին (ֆրանսերենի ուսուցչուհի՝ Արփինե Առաքելյան, փոխտնօրեն՝ Նարինե Պողոսյան, սոց. մանկավարժ՝ Լիլիթ Հարոյան, դպրոցի գրադարանավարուհի՝ Տաթեւիկ Խաչատրյան)։