Նոյեմբերի 18-ը Լոռու մարզային գրադարանում այս անգամ առանձնացավ յուրովի : Գրադարանն իր հարկի տակ հյուրընկալեց բանաստեղծ, թարգմանիչ, գրողների միության անդամ, արժանապատիվ ՄԱՐԴ եւ քաղաքացի Խորեն Գասպարյանին:
Վերջինիս ծննդյան 60-ամյակին երաժշտական գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտուհի Յանա Դանիելյանը: Խ. Գասպարյանի թարգմանություններից ընթերցեցին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Հակոբյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտուհիներ Մարիամ Սուքիասյանը եւ Անի Ալիխանյանը: Շնորհավորական եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան արձակագիր, երգիծաբան Ս. Խալաթյանը, գրականագետ Գ. Մալումյանը, բանաստեղծուհիներ Լ. Անթառանյանը, Ն. Կռոյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Մաթոսյանը , գրականագետ Կ. Մանուչարյանը: Վերջում գրադարանի տնօրեն Կ. Հակոբյանը հյուրերին գեղեցիկ անակնկալ մատուցեց: