ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ծաղկաձորյան աշխատարանի արձագանքները

Սեպտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում Հայաստանի մոտ 20 գրադարանների աշխատակիցներ ժամանակակից գրադարանների զարգացմանը միտված ծրագրեր լսեցին և քննարկեցին։ Շահախնդիր և հետաքրքիր թեմաներով զեկուցումներով հանդես եկան Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը, «Ազատություն» ռադիոկայանի մուլտիմեդիա խմբագիր Արթուր Պապյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարան»ի (digilib.am) համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ դեսպանություն, ծրագրային մասնագետ Ավետիկ Պետրոսյանը և ուրիշներ։

Հայաստանի գրադարաններ նորարար գրադարանների հարթակը ազատ դիտման համար սկսում է տեղադրել ծաղկաձորյան երրորդ հավաքի նյութերը։ Ստանալուն պես կներկայացնենք ինչպես խոսնակների պատրաստած նյութերը, այնպես էլ իրենց գրադարանների մասին մասնակիցների հաղորդումները։ Ստացված նյութերը տեղադրվելու են reglib.am կայքում «Աշխատարան-2019» խորագրի տակ։

Անկախության 28 ամյակ

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Անկախության 28 ամյակին և Խաղաղության համաշխարհային օրվան: Միջոցառումը կազմակերպել էին Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Լոռու մարզի կոնտակտային կենտրոնը /ղեկավար Վախթանգ Մելիքսեթյան/ և Լոռու մարզային գրադարանը /տնօրեն Կարինե Հակոբյան/:
Բացման խոսքով ելույթ ունեցան պարոն Մելիքսեթյանը և ԼՄԳ տնօրեն Կարինե Հակոբյանը:
Միջոցառումը վարեց և իր հեղինակային երգերի մենահամերգով հանդես եկավ Էմիլիա Ավետիկյանը:

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ — 2019

Ընթերցանության մարաթոնի բոլոր մասնակից գրադարանները անվճար կստանան Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոն» գրքի երկու օրինակ: Ովքեր դեռ չեն ստացել գրքի իրենց օրինակները կարող են այն վերցնել Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ամերիկյան կենտրոնից (Հասցեն՝ Երևան, Նալբանդյան 4/1, հեռ. 56-13-83)։

Ընթերցանության ընթացքին կարող եք հետևել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=05rdNSDRMk8

Այց Թումանյանի և Կոմիտասի տուն-թանգարան

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակների շրջանակներում այցելեցին Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Տեղում ծանոթացանք հայ նշանավոր մեծերի կյանքին և գործունեությանը: