Ապրիլի 21֊ին ֆրանկոֆոնիայի միջազգային միամսյակի միջոցառումների շրջանակներում Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 9֊րդ դասարանների աշակերտներին (ֆրանսերենի ուսուցչուհի՝ Արփինե Առաքելյան, փոխտնօրեն՝ Նարինե Պողոսյան, սոց. մանկավարժ՝ Լիլիթ Հարոյան, դպրոցի գրադարանավարուհի՝ Տաթեւիկ Խաչատրյան)։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանի հարկի ներքո հյուրընկալվեցին ՎՊՀ հենակետային վարժարանի սաները, ովքեր ներկայացրին «Չարենցի սերերը» խորագրով միջոցառում՝ նվիրված Չարենցի 125-ամյակին։
Ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Նար-Դոսի ստեղծագործությանը։ Միջոցառման բանախոսը գրադարանի աշխատակից Աննա Խառատյանն էր։
Ապրիլի 19-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հերթական միջոցառումը՝ նվիրված Սայաթ-Նովայի ստեղծագործությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր ԼՄԳ աշխատակից Լուսինե Հովասափյանը, վարում էր գրադարանի աշխատակից, դասախոս Աննա Խառատյանը։