Վարդգես Պետրոսյան՝ «Վերջին ուսուցիչը»

Ապրիլի քսանմեկին Լոռու Մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակին։ Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր։

Նա խոսեց Վահան Մամյանի կերպարի մասին՝ կենտրոնում դնելով մանկավարժական մեթոդաբանության հարցերը։ Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ վիպակը վերջին շրջանում լայնորեն քննարկում են հատկապես երիտասարդ ընթերցողները։ Դա ցույց է տալիս երկի արդիականությունը։
Վիպակի մասին իրենց տեսակետները հայտնեցին նաև հյուրերը, գրադարանի աշխատակից Աննա Խառատյանը, գեղանկարիչ, ՀՀ և ՌԴ նկարիչների միությունների անդամ Կառլեն Քոչինյանը։ Նրանք անդրադարձան ոչ միայն Վահան Մամյանի կերպարին, այլև խոսեցին ժամանակակից դպրոցներում գրականության ճիշտ դասավանդման կարևորության մասին։ Բանախոսը նշեց, որ արդի դպրոցում գրականության դասավանդումը պահանջում է տարբեր մեթոդների և կրթական տեխնոլոգիաների համատեղ կիրառություն։