«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանի հարկի ներքո հյուրընկալվեցին ՎՊՀ հենակետային վարժարանի սաները, ովքեր ներկայացրին «Չարենցի սերերը» խորագրով միջոցառում՝ նվիրված Չարենցի 125-ամյակին։
Միջոցառմանը ողջույնի խոսք ասաց դասախոս, գրադարանի աշխատակից Ա․ Խառատյանը։ Գրադարանի տնօրեն Կ․ Հակոբյանի կողմից ՎՊՀ հենակետային վարժարանին տրվեց շնորհակալագիր։