ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

FLEX շնորհանդես Վանաձորի ամերիկյան անկյունում

Սեպտեմբերի 10-ին  Վանաձորի ամերիկյան անկյունը կազմակերպեց  առցանց  շնորհանդես «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի» (FLEX) վերաբերյալ: Իսկ ահա Սեպտեմբերի 11-ին անկյունը հյուրընկալեց FLEX ծրագրի  շրջանավարտներ Անուշ Մարգարյանին, Նորայր Ամիրխանյանին և Լուսինե Ավետիսյանին, ովքեր ղեկավարեցին շնորհանդեսը: 

Խորեն Աբրահամյանն ասել է . . .

Լավը չտեսնելը նույնքան վտանգավոր է, ինչքան, ասենք երբ որ վատը չես տեսնում կամ չես ուզում տեսնել:

Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ:

Շատ երկար ճանապարհ եմ անցնել, կողքից կարող են ինձ նայել ու ասել բախտը բերել է, բախտը բերե՞լ, չկա այդպիսի բան: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում վազվզել եմ:

Գրադարանը քո տանը

#մնա_տանը_գիրք_կարդա

#գրադարանը_քո_տանը

Այսօր ժամը 21։00 ուղիղ եթերով կխոսենք Վեբ կայքերի պատրաստման, առկա ծրագրային միջոցների, սպասարկման և անվտանգության ռիսկերի մասին։

Դուք կարող եք հետևել Լոռու մարզային գրադարանի առցանց միջոցառումներին մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/LoriRegionalLibrary/ 

Տոնդ շնորհավոր գրադարանավար

Սիրելի գրադարանավարներ,
Շնորհավորում եմ ձեր տոնը, ձեզ ցանկանում եմ աշխատանքային բեղուն գործունեություն, գրադարանային գործի բարգավաճում,քաջառողջություն:
Լինենք մեր գործի նվիրյալն ու առաջամարտիկը, շարունակենք սրբացնել գիրքն ու գրականությունը:


Հարգանքներով՝ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյան