Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, արվեստով հետաքրքրվող անձինք: Միջոցառման սկզբում ներկայացվեց Արամ Խաչատրյանին նվիրված փաստագրական ֆիլմ, այնուհետեւ Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» բաժնի շրջանավարտ, «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ Արտյոմ Անդրեասյանը եւ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի շրջանավարտ, Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի անդամ Անի Տիրացույանը կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հունիսի 7֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը կազմակերպեց Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրվան նվիրված միջոցառում հոբելյարի անունը կրող Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 4 Ե ռուսական դասարանի աշակերտների համար (դասվար՝ Նինա Վահագովնա Արաբաջյան)։ Երեխաներին գրողի կենսագրությունը հակիրճ ներկայացնելուց հետո բաժնի վարիչ Ա.Անտոնյանը ընթերցեց նրանց համար《Տերտերն ու իր Բալդի ծառան》հեքիաթը, որից հետո աշակերտները դերերով կարդացին 《Ոսկե ձկնիկը》հեքիաթը։Միջոցառման ավարտին մասնակիցները իրենց նվիրական երազանքները հայտնեցին, յուրաքանչյուրը՝ իր խորհրդանշական Ոսկե ձկնիկին։
Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական խաղ-վիկտորինան, որին այս անգամ մասնակցում էին Վանաձորի թիվ 12, 23, 25, 30 դպրոցները։ Հաղթող ճանաչվեց թիվ 12 դպրոցի թիմը։ Միջոցառման ավարտին վիկտորինայի մասնակիցներին գովեստի խոսքեր ասացին ժյուրիի անդամները` Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ, պատմաբան Արման Բերնեցյանը, Վանաձորի թիվ 15 դպրոցի ուսուցչուհի Արփինե Փարսադանյանը։ Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով։ Մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր և նվեր-գրքեր։
Ուսումնական հաստատությունների հետ գրադարանի համագործակցությունը շարունակական է բազմատեսակ միջոցառումների տեսքով, քանզի մեր առաջնահերթ գործն ենք համարում ընթերցողների հետ տարվող բազմազան աշխատանքների շնորհիվ առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնել գրադարանի առօրյան, գրքի և ընթերցանության միջոցով նպաստել դպրոցի ուսոցողական և դաստիարակչական առաքելությանը:
Հունիսի 1֊ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ Բ դասարանի աշակերտներին (դասղեկ՝ բնագիտության, աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Գրիգորյան, դպրոցի գրադարանավարուհի՝ Անահիտ Ասլիկյան)։ Արտադասարանային ժամի գլխավոր թեման էր «Սասունցի Դավիթ» էպոսը։ Բաժնի աշխատակցուհի Նարինե Ադամյանը երեխաներին հակիրճ ներկայացրեց էպոսի պատմությունը և կառուցվածքաբանությունը, որից հետո աշակերտները դիտեցին «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը։
- Պարգևատրվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները
- «Խենթերը» փաստավավերագրական ֆիլմի դիտում
- Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Շահումյան համայնք
- Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ
- Ընտանիքի միջազգային օր




