Այց Թումանյանի և Կոմիտասի տուն-թանգարան

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակների շրջանակներում այցելեցին Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Տեղում ծանոթացանք հայ նշանավոր մեծերի կյանքին և գործունեությանը:

 
Թումանյանի տուն-թանգարանն այնքան հագեցած էր, որ վարակվեցինք թումանյանական շնչով. մեզնից յուրաքանչյուրն արտասանեց իր սիրելի քառյակը: Տարին Թումանյանական է, մենք շարունակելու ենք պարբերաբար անդրադառնալ Ամենայն հայոց բանաստեղծին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեսանք մեծ երգահանի անձնական իրերը: Մեզ համար բացահայտում էին կատարված հսկայածավալ աշխատանքները: Լինելով թանգարան – ինստիտուտում՝ Կոմիտասին ճանաչեցինք այլ, էլ ավելի վառ ու հետաքրքիր տեսանկյունից: Միջավայրը բավականին տրամադրող էր, թանգարանի աշխատակիցների հետ միասին կատարեցինք հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից:
Այցի շրջանակներում եղանք նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
Օրը հետաքրքիր էր և հագեցած վառ տպավորություններով: