ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Ցավից այն կողմ» գրքի շնորհանդես

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գերմանիայում բնակվող մեր համաքաղաքացի Նաիրա Քոչարյանի անդրանիկ` «Ցավից այն կողմ» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը խոսեց իր կյանքի, ստեղծագործական ուղու, աշխատանքային գործունեության մասին։ Ներկաներն ընթերցեցին Նաիրա Քոչարյանի ստեղծագործությունները, հեղինակին ուղղեցին իրենց հարցերը։

Ստեղծագործում են փոքրիկ արվեստագետները

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ստեղծագործում են փոքրիկ արվեստագետները» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի մասնակիցները Լոռու մարզային գրադարանի նկարչության խմբակի սաներն էին (ուսուցչուհի` Օֆելյա Զալինյան)։

Փոքրիկ նկարիչները պարգևատրվեցին պատվոգրերով, քաղաքի արվեստագետների կողմից արժանացան գովեստի խոսքերի։

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը կարեւոր է յուրաքանչյուրի համար

Այսօր Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվել էր ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարինե Ասրյանը, որը խոսեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին։ Ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը թեմայի վերաբերյալ, ստացան սպառիչ պատասխաններ։

Ալբերտ Մուշեղի Մկրտչյան

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին նվիրված միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկաներն ընթերցեցին և դիտեցին նրա ֆիլմերից տարբեր հատվածներ, խոսեցին կինոռեժիսորի կյանքի և ստեղծագործության մասին։