Խաղ-վիկտորինա Լոռու մարզային գրադարանում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական խաղ-վիկտորինան, որին այս անգամ մասնակցում էին Վանաձորի թիվ 12, 23, 25, 30 դպրոցները։ Հաղթող ճանաչվեց թիվ 12 դպրոցի թիմը։ Միջոցառման ավարտին վիկտորինայի մասնակիցներին գովեստի խոսքեր ասացին ժյուրիի անդամները` Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ, պատմաբան Արման Բերնեցյանը, Վանաձորի թիվ 15 դպրոցի ուսուցչուհի Արփինե Փարսադանյանը։ Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով։ Մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր և նվեր-գրքեր։
Ուսումնական հաստատությունների հետ գրադարանի համագործակցությունը շարունակական է բազմատեսակ միջոցառումների տեսքով, քանզի մեր առաջնահերթ գործն ենք համարում ընթերցողների հետ տարվող բազմազան աշխատանքների շնորհիվ առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնել գրադարանի առօրյան, գրքի և ընթերցանության միջոցով նպաստել դպրոցի ուսոցողական և դաստիարակչական առաքելությանը: