ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Շնորհավոր Սբ.Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ

Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում  է մատուցվում է Պատարագ։ 

<<Անհաղթ աքլոր>> մանկական մշակութային զարգացման կենտրոնի սաները նույնպես մասնակցեցին այդ գեղեցիկ արարողակարգին։ Տեր Տաճատը օրհնեց մանուկներին, և պատմեց տոնի մասին։

Ֆ. Մ. Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

Լոռու մարզային գրադարանի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Լոռու մարզի կոնտակտային կենտրոնի (ղեկավար` Վախթանգ Մելիքսեթյան) համագործակցության շրջանակներում այսօր գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ֆ. Մ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության հոբելյանական տարվան։

Ռաֆայել Քոթանջյան-79

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում-կինոդիտում: Ներկայացվեցին Գուրգեն Խանջյանի սցենարով նկարահանված «Ազատ շուկա» մանրապատումաշարի այն դրվագները, որտեղ գլխավոր գործող անձանց մարմնավորել էր Ռաֆայել Քոթանջյանը: Ներկաները խոսեցին մանրապատումների գաղափարական շեշտադրումների, արդիականության, քոթանջյանական խաղի առանձնահատկությունների մասին: Ներկաները հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, որ մեծ արտիստը  երգիծանքի հնարներով հմտորեն գունավորում է բացասական տիպերը:

«Ցավից այն կողմ» գրքի շնորհանդես

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գերմանիայում բնակվող մեր համաքաղաքացի Նաիրա Քոչարյանի անդրանիկ` «Ցավից այն կողմ» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը խոսեց իր կյանքի, ստեղծագործական ուղու, աշխատանքային գործունեության մասին։ Ներկաներն ընթերցեցին Նաիրա Քոչարյանի ստեղծագործությունները, հեղինակին ուղղեցին իրենց հարցերը։