Սեպտեմբերի 28-ին Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի 4-րդ ''Բ'' դասարանի աշակերտներին (դասվար`Գ. Լորտիկյան)։ Ընթերցանության խթանմանը ուղղված արտադասարանային ժամի առաջին մասը նվիրված էր հեքիաթների զարմանալի աշխարհին, իսկ երկրորդը երեխաներն անցկացրեցին Ամերիկյան անկյունում, որտեղ նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան իրենց համար նախատեսված բազմատեսակ ժամանակակից ճանաչողական խաղերի։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Արի բացահայտենք ժեստերի լեզվի աշխարհը» միջոցառումը, որը նվիրված էր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ։ Մասնակիցները լսողության խնդիրներ ունեցող անձինք էին, ովքեր հանդես եկան երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։
Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզային գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-անգլիական գրական առնչություններ» թեմայով միջոցառում-դասախոսություն: Ներկա էին ուսանողներ, գրադարանի աշխատակիցներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք: Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր: