Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Ապրիլի 15֊ին, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում տեղի ունեցավ հոգեւոր֊ ճանաչողական միջոցառում Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6֊րդ Ա դասարանի աշակերտների մասնակցությամբ (դասղեկ՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Մարտիրոսյան)։

Բաժնի գրադարանավարուհի Նարինե Ադամյանը պատմեց երեխաներին Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոների խորհրդի եւ նրանց հետ կապված ավանդույթների մասին, որին հետեւեց հետաքրքրական քննարկում, առավելապես նվիրված Սուրբ Զատկի տոնին։ Հանդիպման ավարտին երեխաները հանդես եկան հոգեւոր երգի կատարմամբ։