Մանկական գրքի միջազգային օր

1967թ_ից սկսած՝ ամեն տարի ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր։ Օրը պատահական չէ ընտրված, քանի որ հենց այդ օրն է ծնվել հեքիաթասացների արքան՝ մեծերի եւ փոքրերի կողմից սիրելի Հանս Քրիստիան Անդերսենը։ Այդ օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրականության կարևորագույն դերը նոր սերնդի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:

Չէ՞ որ գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք արտահայտել մեր մտքերն առանց կաշկանդվելու, և, ի վերջո, գիրք ընթերցելը պարզապես հաճույք է:

Այս տարի Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը տոնեց Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի աշակերտների հետ (դասղեկ՝ Ն. Մանուկյան)։ Բաժնի աշխատակցուհի Նարինե Ադամյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և Հ.Ք. Անդերսենի կյանքն ու գործունեությունը, իսկ դասղեկ Ն․ Մանուկյանը կազմակերպեց խաղ-վիկտորինա՝ Հ.Ք. Անդերսենի հեքիաթների հիման վրա։ Հաղթող թիմը պարգևատրվեց ։