Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ այսօր Լոռու մարզային գրադարանի դահլիճում Ա.Չեխովի «Ծխախոտի վնասների մասին» մենաներկայացումը մեծ հաջողությամբ ցուցադրվեց թատերասեր հանրությանը։
Ներկայացումից առաջ բեմադրիչ Ռոբերտ Առաքելյանը խոսեց ներկայացման առանձնահատկությունների մասին։ Իվան Նյուխինի դերում հանդես եկավ Վյաչեսլավ Հայրապետյանը։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Կանանց միամսյակի կապակցությամբ այսօր Լոռու մարզային գրադարանում տրվեց <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հկ֊ի ` "EREOstyle" ՍՁ֊ի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկը։
Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է։ Այս տարի, ցավոք, մարտի 3-ին Լոռու մարզը, Վանաձոր քաղաքը, հանրապետության մտավորականությունն իր վերջին հրաժեշտը տվեց տաղանդավոր բանասեր, բանաստեղծ, լրագրող-հրապարակախոս, ՎՊՀ նախկին գլխավոր խմբագիր, լավ ընկեր, լավ մարդ, գրադարանի բարեկամ Լևոն Սարգսյանին։
Լոռու մարզային գրադարանի աշխատակիցները, ի հիշատակ Լևոն Սարգսյանի, ընթերցեցին նրա գեղեցիկ ստեղծագործություններից։
Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի հետ միասին մասնակցեցին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր թանգարանի նախկին տնօրեն, գրադարանի լավ բարեկամ, գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Փափագ Ալոյանի ծննդյան 70-ամյակին։