Գրքի շնորհանդես

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ մանկավարժ, հոգեբան Նորա Ահարոնյանի «Կարոտի հուշեր» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրադարանի աշխատակիցները, Նորա Ահարոնյանի մտերիմները, գրականությամբ հետաքրքրվող անձինք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը:

Միջոցառման սկզբում ներկայացվեց տեսահոլովակ, որում հեղինակն իր ողջույնի ու շնորհակալության խոսքն էր հղում Լոռու մարզային գրադարանի տնօրենին եւ աշխատակազմին՝ ներկայացնելով նաեւ իր կենսագրության հետաքրքիր հանգամանքները: Նորա Ահարոնյանի գրքի մասին խոսեցին Անահիտ Իշխանյանը, Վաղարշակ Ղորխմազյանը, Արթուր Սիմոնյանը: Նրանք կարեւորեցին հեղինակի մարդկային հատկանիշների, խոսեցին գրքի դաստիարակչական գործառույթների մասին: Միջոցառումն ամփոփեց գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը՝ ներկայացնելով «Կարոտի հուշեր» գրքի բովանդակությունը: